Իրանցի զբոսաշրջիկները թուրքական կողմին խնդրում են Վանա լճի ափին լողափեր հիմնել

«Վանա լճի ավազանի զբոսաշրջային միության» նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը հայտարարել է, որ Իրանից եկող զբոսաշրջիկները դժգոհում են լճի ափին հանրային լողափների բացակայությունից: Թունչդեմիրը նշել է, որ կրոնական տոներին իրանցիները մի ստվար հատված նախընտրում է իր հանգիստն անցկացնել Իրանի սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա գտնվող Վան քաղաքում, սակայն լճի ափին մեծ լողափրի բացակայության պատճառով վերջինները չեն կարողանում ավելի երկար ժամանակ անցկացնել քաղաքում: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` երկար տարիներ Վան քաղաք զբոսաշրջիկներ տանող իրանական տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավար Վահիդ Ռոստամին էլ նշել է, որ զբոսաշրջիկների շրջանում շատ են լճի ափին հանգստանալ ցանկացողները: Ռոստամին նշել է, թե իրանք ցանկանում են, որպեսզի թուրքական կողմը առափնյա հանգստի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնի`ավելացնելով, որ դրա արդյունքում իրանցի զբոսաշրջիկները ավելի երկար ժամանակով կայցելեն Վան: Նախորդ տարի Ռամազանի տոնի օրերին Վան են այցելել 50.000, իսկ այս տարի` 20.000 իրանցի զբոսաշրջիկ: Վանա լճի ափին հանրային լողափներ հիմնելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Աբդուլլահ Թունչդեմիրը`ավելացնելով, որ դա կնպաստի նաև հարևան նահանգներից Վան այցելող թուրք զբոսաշրջիկների թիվը: Նշվում է նաև, Վանա լճի` 450 կմ երկարություն ունեցող ափի երկայնքով այս պահին որևէ հանրային լողափ չի գործում: Աղբյուր` Ermenihaber

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am