ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Իսպանիա այցի ժամանակ Մադրիդում Միացյալ Նահանգների դեսպանության առջեւ բողոքի ակցիա է անցկացվել ամերիկյան քաղաքականության դեմ:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մարդիկ եւ մոլորակն ապրանք չեն», «Իմպերիալիզմն ահաբեկչություն է» եւ այլ գրությամբ պաստառներով շուրջ 300 մարդ է մասնակցել ցույցին: Ակցիաներ են անցկացվել նաեւ Սեւիլիայում, Կադիսում, Կորդովայում եւ այլ քաղաքներում:
Դալլասում տեղի ունեցած ողբերգության պատճառով Օբաման ստիպված է եղել կրճատել Իսպանիա այցի ժամկետները. նա այդ երկրում կլինի մեկ օրից էլ պակաս:
Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորին, բանակցել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Այնուհետեւ նա կհանդիպի ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներին:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը