Կկայանա՞ Սարգսյան-Ալիև հանդիպում. ՆԱՏՕ-ի Ղարաբաղյան նրբերանգները

  Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երեկվանից Վարշավայում են, որտեղ մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Լեհաստանի մայրաքաղաք են ժամանել դաշինքի անդամ երկրների առաջնորդները` այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Սերժ Սարգսյանը երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Ս.Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Ս.Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար, նաև որոնց արդյունքում կայացան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունվեցին համատեղ հայտարարություններ: Սարգսյանն ու Քերին անդրադարձել են հուլիսի 6-ին ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը: ՆԱՏՕ-ի հարթակը մինչ այժմ չի համարվել Ղարաբաղյան, ավելին, այնտեղ, երբեմն, ընդունվել են հայտարարություններ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ: Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` «Ազատության» հարցին ի պատասխան  նշել է, որ ակնկալում է, որ գագաթնաժողովի եզրափակիչ ակտում անդրադարձ կլինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին թուլացնել լարվածությունը, զերծ մնալ բռնությունից և միայն բանակցությունների ճանապարհով գտնել հակամարտության խաղաղ լուծումը: Մենք կաջակցենք հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գագաթնաժողովի մեկնարկին: Իսկ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, իր հերթին, նշել է. «Մենք մտահոգված ենք այս խնդրով, և դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից: Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից», նկատել է Ափաթուրայը՝ շարունակելով «Նախագահները հանդիպեցին, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Ֆրանսիան ակտիվ ջանքեր գործադրեցին, և այժմ, կարծում եմ, իրավիճակը մի փոքր ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել, և շատ կարևոր է, որ կարգավորման համար ավելի մեծ ջանքեր գործադրվեն»: «Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին, Ադրբեջանի ԱԳ նախարարն էր վերջերս ՆԱՏՕ-ում՝ հայաստանցի գործընկերոջ այցից հետո, երկուսն էլ հստակ ներկայացրին իրենց մոտեցումները; Մենք իսկապես հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով», - նշել է Ափաթուրայը: Ադրբեջանի նախագահն արդեն հանդիպել է Վարշավա ժամանած ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ: Մինչև այս պահը, սակայն, պաշտոնապես չի հաղորդվել Սարգսյան - Ալիև հնարավոր հանդիպման մասին, թեև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկելու համար: ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովում` երկու տարի առաջ, հիշեցնենք, որ հենց Միացյալ Նահանգների պետքարտուղար Զոն Քերրին էր նախաձեռնել երկու նախագահների հետ հանդիպումը: Այդ ժամանակվանից շատ ջրեր հոսեցին, այժմ մի այնպիսի իրավիճակ է, երբ բոլորն են հասկանում, որ էսկալացիան կարող է վերսկսվել ցանկացած օր, իսկ Ադրբեջանի վերցրած դադարը` ձևական է, Բաքուն շփման գծում ժամանակ առ ժամանակ դիվերսիոն ներխուժումների փորձեր է անում` «հիշեցնելով» իր մասին: Մոսկվան ամեն գնով ձգտում է համոզել, որ ապրիլյան պատերազմի ընդլայնումն ինքն է կանխել, մոռանալով, որ դրանով կանխել է հայկական ուժերի առաջխաղացումը: Այսօր, սակայն, հայկական կողմը չպետք է հիմնվի բացառապես ռուսական միջնորդության վրա, առավելևս հույս դնի: Արևմտյան բոլոր կառույցների հետ աշխատանքը խիստ կարևոր է. ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ին չպետք է ընձեռել «ղեկավարի» պաշտոն, դրա հետևանքները ծանր են լինելու: Թերևս, հենց այս մտավախությունն ունենալով` Վաշինգտոնն ակտիվորեն ցույց է տալիս, որ ուշադրության առանցքում է պահում Ղարաբաղյան օրակարգը, դրա ապացույցն էր Օբամա-Պուտին հեռախոսազրույցում` ԼՂ խնդրի քննարկումը: ՆԱՏՕ-ի հարթակում ղարաբաղյան` ակտիվացած թեման ինքնին դրական փաստ է: Բայց պաշտոնական Երևանը, հուսանք, կարողացել են անել քայլեր, որոնք Ալիևի նկատմամբ ճնշումների գործադրման հարցում որոշակի հաջողությունների հասնել: Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am