Լավրովն ո՞ւմ համար է «չարչարվում»

Օրեր առաջ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում էր, ադրբեջանական գործակալությունները հայտնեցին, թե Երևանում հանդիպումներից հետո Լավրովն անմիջապես կմեկնի Բաքու: Անգամ, տեղեկություններ կային, թե երևանյան բանակցություններից է կախված լինելու հարցը` թե Լավրովը կմեկնի՞ Բաքու և կկայանա՞ առաջիկայում արդյոք Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը: Երեկ ահա, հայտնի դարձավ, որ հուլիսի 11-12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կգտնվի Բաքվում: Ըստ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովայի` Լավրովի այցի օրակարգում «երկկողմ համագործակցությանը և ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցերն են»: Այնուհետև, Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով, որ ողջունվում է ցանկացած երկրի կառուցողական դերը Արցախի հակամարտության կարգավորման գործում: Նա նկատել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործում կան տարբեր ձևաչափեր. «Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դա Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն է և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև բարձր մակարդակի հանդիպումներն են։ Դրանք բոլորը գործող մեխանիզմներ են»։ Մի առիթով, ամիսներ առաջ նաև Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն էր խոսել ԼՂ կարգավորմամբ զբաղվող «տարբեր ձևաչափերի» մասին: Իհարկե, բոլորին է հայտնի, որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու այլ «ձևաչափեր» գոյություն չունեն: Բայց, բոլորովին էլ զարմանալի չէ, որ Ռուսաստանը խոսում է «տարբեր ձևաչափերի» գոյության մասին, որովհետև ասելով` «տարբեր ձևաչափեր» ռուս պաշտոնյաները նկատի ունեն հենց Մոսկվային, պարզապես նրանք փոքր-ինչ համեստություն են ցուցաբերում: Բայց այս ամենում հետաքրքրական է պաշտոնական Երևանի պահվածքը: Երեկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Ռուսաստանի արտգործնախարարը Երևան էր բերել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարբերակ, որը նախատեսում է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում: «Լավրովը տենց բաներ չի բերել», - հավաստիացրել է Շ. Քոչարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության նախագահը Հայաստանում քննարկել է ՀԱՊԿ-ի հարցերը: Մինչդեռ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցներին է ներկայացրել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման արդյունքները: Հետաքրքրական իրավիճակ է փաստորեն. Բաքուն դարձյալ չի թաքցնում, որ Ռուսաստանից ակնկալիքներ ունի, մինչդեռ պաշտոնական Երևանը դեռ ապրիլյան քառօրյա պատերազմից օրեր անց, երբ Երևան ժամանեց Լավրովը, այդ օրվանից սկսած հերքում է, որ «Լավրովի պլանի» գոյությունը: Սպասենք Բաքվում Լավրովի բանակցությունների ավարտին և դրան հետևող տեղեկատվական հոսքին: Թամար Բագրատունի

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am