ՆԱՏՕ-ի գագաթնաժողով. ինչպես զսպել Ռուսաստանին

Այսօր Վարշավայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի գլխավոր օրակարգային հարցերից մեկն էլ Արևելյան Եվրոպայում Մոսկվայի ծավալած գործունեությունն է: Գագաթնաժողովի նախօրեին Մերկելը քննադատել է Մոսկվայի գործողությունները: Գերմանիայի կանցլերը հայտարարել է, թե Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները թուլացնում են փոխադարձ վստահությունը՝ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի անդամ արևելաեվրոպական երկրների հետ հարաբերություններում: «Երբ խոսքի և գործողությունների արդյունքում կասկածի տակ է առնվում միջազգային իրավունքն ու սահմանների անձեռնմխելիությունը, վստահությունն, իհարկե, կորչում է»,- այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է Անգելա Մերկելը: Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններն այժմ գնահատվում են որպես վատթարագույնը՝ սառը պատերազմի ավարտից ի վեր, ինչը կապված է 2014-ին Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելքում Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների հետ: Մերկելը նաև հայտարարել է՝ ստեղծված իրավիճակում Լեհաստանն ու ՆԱՏՕ-ի անդամ բալթյան պետություններն իրենց դաշնակիցների կողմից անվտանգության ապահովման «հստակ հավաստիացման» կարիքն ունեն: Նա, այդուհանդերձ, ընդգծել է, թե Արևմուտքը պետք է շարունակի Ռուսաստանի հետ երկխոսությունը: ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության 2014թ. ՆԱՏՕ-ի Ուելսում կայացած գագաթնաժողովին դաշինքը ձեռք էր առնում միջոցներ, որոնք անմիջականորեն թելադրված էին նոր ծավալվող ճգնաժամով: Վարշավայում կայանալիք գագաթնաժողովին արդեն պետք է առաջադրվեն անվտանգության ամուր և կայուն կառույցի ստեղծման հիմքերը՝ նախատեսված Մոսկվայի հետ երկարատև դիմակայության համար: Ի՞նչ կարելի է ակնկալել Վարշավայի գագաթնաժողովից, այս հարցերին է փորձում պատասխանել Բրայան Ուիթմորը: Երկու տարի առաջ Հյուսիսատլանտյան դաշինքը վերադարձավ իր արմատներին: Կրկին կազմակերպության հիմնական առաքելությունը դարձավ անմիջականորեն իր անդամների պաշտպանությունը: Ներկայումս ՆԱՏՕ-ն հետևողական քայլեր է ձեռնարկում՝ միտված ռևանշիստական Ռուսաստանի զսպմանը: Նախորդ անգամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը կայացել էր Նյուպորտում՝ 2014թ. սեպտեմբերին: Այդ գագաթնաժողովից ընդամենը մի քանի ամիս առաջ Ուկրաինայի արևելքում պայթեց ռազմական հակամարտությունն ու բռնակցվեց Ղրիմը: Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքն այն ժամանակ նոր-նոր էր սկսել ձևավորվել: «Հիբրիդային պատերազմ» բառակապակցությունը դեռևս այնքան էլ հասկանալի չէր: Հուլիսի 8-9-ին Վարշավայում անցկացվելիք գագաթնաժողովի որոշումների ազդեցությունը տարածվելու է առաջիկա տասնամյակների վրա: Վարշավայի գագաթնաժողովը մեկնարկում է ծայրահեղորեն զգացմունքային մթնոլորտում, նաև կապված ԵՄ-ից դուրս գալու՝ Մեծ Բրիտանիայի որոշման հետ: Ի՞նչ սպասել վարշավյան գագաթնաժողովից Անկասկած, վեհաժողովում գերիշխող թեմա կդառնա Ռուսաստանի զսպումը և այդ երկրի հետ սահմանակցող՝ ՆԱՏՕ-ի անդամներին անվտանգության երաշխիքների տրամադրումը: «Եվրոպայում խաղաղությունը, անվտանգությունն ու ժողովրդավարության կայունությունն արդեն դադարել են առարկայական իրողություններ լինելուց»- «Atlantic Council»-ի վերջերս հրապարակած զեկույցում հայտարարել են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին լիազոր ներկայացուցիչ Նիկոլաս Բերնսը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսը: Երկու տարի առաջ Ուելսում որոշում էր կայացվել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում նոր ռազմակայաններ տեղակայելու և գերարագ արձագանքման ուժեր ձևավորելու մասին: Այդ ուժերը պետք է ընդունակ լինեն՝ երկօրյա ժամկետում օգնության հասնել վտանգի մեջ հայտնված՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրին: Սպասվում է, որ արևելյան թևերի հետագա ամրապնդման համար Վարշավայում որոշում կկայացվի Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում չորս ռազմական գումարտակ (յուրաքանչյուրում՝ 1000 զինվոր) տեղակայելու մասին: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Գերմանիան համաձայնել են ստանձնել մեկական գումարտակի հրամանատարությունը: Թե որ երկիրը կստանձնի չորրորդի հրամանատարությունը, դեռևս պարզ չէ, սակայն, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների խոսքով, առավել հավանական է համարվում Կանադայի դերակատարությունը: Միացյալ Նահանգների գլխավորած գումարտակը, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի Լեհաստանում, հավանաբար՝ «սուվալկի միջանցքի» անմիջական հարևանությամբ: Դա Լեհաստանի և Լիտվայի սահմանների արանքում ընկած՝ 100 կմ երկարությամբ մի հատված է՝ սեղմված Բելառուսի և ՌԴ Կալինինգրադի մարզի միջև: Ռազմական ստրատեգները մտահոգված են, որ զինված հակամարտության դեպքում Ռուսաստանը կարող է գրավել այդ միջանցքը՝ այդպիսով բալթյան հանրապետությունները կտրելով Դաշինքի անդամ երկրներից: Սպասվում է, որ Գերմանիայի գլխավորած գումարտակը կտեղակայվի Լիտվայում, Մեծ Բրիտանիայի գումարտակը՝ Էստոնիայում, իսկ չորրորդ գումարտակը՝ Լատվիայում: Բացի այս, Վաշինգտոնը համաձայնել է նաև 3500 զինծառայողներից բաղկացած ծանր բրիգադի տեղակայմանը, որը նախատեսված է լինելու ինչպես բալթյան տարածաշրջանի, այնպես էլ Բուլղարիայի և Ռումինիայի հետ համագործակցության համար: Իսկ ի՞նչ անել, եթե զսպման քաղաքականությունը չաշխատի Ռազմական վերլուծաբանների կարծիքով, ռուսների կողմից հարձակման դեպքում, բալթյան երկրների խոցելիությունը պայմանավորված է Հյուսիսային Եվրոպայի աշխարհագրությամբ՝ անկախ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի զգալի ներկայությունից: Գալով Վարշավայում մեկնարկող գագաթնաժողովին, հիշեցնենք, որ դրա ընթացքում սպասվում է նաև Ուկրաինային համալիր օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջոցառումների փաթեթի վավերացումը: Նշենք նաև, որ տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնում չի նախատեսվում: Այդ հարցում բացառություն է կազմում Չեռնոգորիան, որը մայիսին արդեն ստորագրել է անդամակցության արձանագրությունը: Վարշավյան գագաթնաժողովին Չեռնոգորիան կմասնակցի դիտորդի կարգավիճակով: «Ընդլայնման առումով՝ դաշինքի բաց դռների քաղաքականությունն ուժի մեջ է մնում, սակայն, դժվար է պատկերացնել, թե ինչպես են ՆԱՏՕ մուտք գործելու Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան»,- վերջերս նման գրառում է արել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի նախկին տեղակալ Ջոն ՄակՔոլը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am