ՊՆ-ն մատակարարում է Կոստանյանը
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Պաշտպանության նախարարության մատակարար ընկերությունների զգալի մասը գտնվում են ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ազդեցության ներքո,ինչի առիթով վերջերս ՊՆ որոշ ղեկավարներ անհամաձայնություն են հայտնել եւ հասկացրել, թե այսպես շարունակել չի կարելի: Մեր տեղեկություններով՝ Կոստանյանն էլ հակընդեմ քայլ է կատարել ու ՊՆ է ուղարկել զինդատախազությանը, որպեսզի ստուգումներ իրականացնեն այլ ընկերություններում՝ ցույց տալով, թե ուր կարող է ինքը հասնել:
