Օբամայի ու Պուտինի միտքը` Ղարաբաղում

Երեկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպիտակ տան մամլո ծառայությունը հայտնել է հետևյալը. «Նախագահ Օբաման այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է հունիսի 20-ին կայացած Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահ Օբաման պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ ջանքերը՝ հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար»: Կրեմլի պաշտոնական կայքը, իր հերթին, հեռախոսազրույցի մասին հաղորդում է. «Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանը ելնում էր հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծմանը նպաստելու անհրաժեշտությունից: Բարաք Օբաման բարձր գնահատական տվեց Ռուսաստանի ձեռնարկած ջանքերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել այդ կարևոր ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»: Այլ կերպ ասած` Օբաման Պուտինից փորձել է ճշտել, թե ինչ է նա պայմանավորվել Սանկտ-Պետերբուրգում Սարգսյանի ու Ալիեւի հետ` անցյալ ամիս: Սա մի կողմից վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի մենաշնորհը թողնել Մոսկվային: Օբաման ու Պուտինը, թերևս, պայմանավորված կլինեն` ամեն կերպ թույլ չտալ նոր էսկալացիա և շարունակել բանակցությունները, հանդիպումները: Երաշխի՞ք է սա արդյոք, որ պատերազմ չի վերսկսվի, կարճաժամկետ կտրվածքով` այո, բայց իհարկե, Ալիևին «խելքի բերելու» հարցում թե՛ Օբամայից, թե՛ Պուտինից վճռականություն է ակնկալվում: Ինչևէ, միջնորդները, կարծես, նպատակ են հետապնդում Սարգսյան-Ալիև ևս մեկ հանդիպում անցկացնել: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ շուտով կանցկացվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: «ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, հավատարիմ են շուտով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպելուն՝ միտված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նախագահների հանդիպման ժամկետը դեռ հստակեցված չէ»,- հայտնել է Ուորլիքը: Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն էլ ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունը՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցի եվրոպական թղթակցի համապատասխան հարցման: Ֆրանսիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ շարունակվում են Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև խորհրդակցությունները՝ կապված հանդիպման ձևաչափի, տեղի ու ժամանակի հետ: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շատ էին հնչում խոսակցություններ, թե ամռանն Ալիևը կսանձազերծի նոր պատերազմ: Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնն այս փուլում ամեն ինչ անում են, որ նման զարգացումը թույլ չտան, թե ինչ կլինի հետո` ապագան ցույց կտա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am