Իսկ ինչո՞ւ են մեզնից «տարածքներ» ուզում

Վերջին շրջանում լայնորեն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ իշխանությունները պատրաստ են փոխզիջումների մասին: Պաշտոնական Ստեփանակերտից էլ հայտարարում են, թե ԼՂ իշխանությունները կողմնակից են ոչ թե զիջումների, այլ փոխզիջումների եղանակով խնդրի լուծման: Անգամ է խոսք է գնում, թե մինչև տարեվերջ հայկական կողմը պետք է Ադրբեջանին վերադարձնի Աղդամն ու Ֆիզուլին: Եթե իշխանական վերնախավում խոսակցություններ կան տարածքներ զիջելու մասին, նշանակում է ՀՀ իշխանությունների նկատմամբ որոշակի ճնշում կա: Կարևոր չէ ում կողմից` Ռուսաստանից, Արևմուտքից... Բայց այստեղ այլ հարց է կարևոր` ինչու՞ է հայկական կողմը հայտնվել մի իրավիճակում, երբ ԼՂ կարգավորումը կապվում է «տարածք զիջելու» հետ: Ողջ աշխարհը տեսավ, որ պաշտոնական Բաքուն 20 տարի մերժում է կարգավորման բոլոր տարբերակները, իսկ այնուհետև` նորից պատերազմ սանձազերծեց: Ի՞նչ բանակցել Ալիևի հետ, կամ, եթե նույնիսկ պայմանավորվածությունների գալ` միջնորդների շնորհիվ, Ալիևի տված խոսքը խո՞սք է, խաղաղության երաշխի՞ք է: Կամ` «տարածքներ հանձնելով», ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով Ալիևի ախորժակը փակվելո՞ւ է: Պարզ չի, որևէ զիջում, ավելի է բացելու նրա ախորժակը: Խնդիրը ավելի խորքային է, և մեր մեջ է: Ապրիլի քառօրյա պատերազմից հետո հնչում են ելույթներ` «դասեր քաղենք պատերազմից...»: Իսկ ինչ դասեր ենք քաղել անցած 20 տարիների ընթացքում: 20 տարի շարունակ իշխանությունները ոչինչ չեն արել այդ տարածքները վերադարձնելու հեռանկարից խուսափելու համար։ Ոչ բնակավայրերն են բնակեցրել, ոչ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ են աշխատել, ոչ էլ Հայաստան պետությունն են ամրացրել: Եթե այս ամենն իրականացվեր, որևէ երկիր մեզնից զիջում չէր ակնկալի, և նախևառաջ Ալիևը: Իսկ մենք ի՞նչ ենք արել 20 տարի: Մենք ենք մեր երկրի ներսում դավաճանել Ղարաբաղը` զիջելով այլ բաների դիմաց: Կոռումպացված իշխանություն, համակարգված պետական մակարդակով ռեկետ, մենաշնորհներ, պարզվեց բանակի թալան, գերհարստացած իշխանական վերնախավ, գերշահույթներ, աննորմալ հարստություններ... Ղարաբաղը երկրի ներսում` ծախել են ՀՀ իշխանությունները` 90-ականներին տարած պատերազմից հետո ամեն օր ու հետևողականորեն: Կարո՞ղ էին իշխանությունները Ադրբեջանի պահանջներին Նախիջևանով պատասխանել: Կարող էին, բայց չեն արել: Կարող էին ԼՂՀ միջազգային ճանաչմանը հարցը օրակարգի թիվ մեկ հարց դարձնել: Կարող էին, բայց չեն արել: Ինչու՞... Հետևաբար, բոլոր հարցերը մենք մեզ պետք է ուղղենք, պատասխանները մենք պետք է գտնենք ու հետևություններն էլ մենք պետք է անեինք: Խնդիրը մեր մեջ է, մեր երկրի ներսում է: Մենք ոչինչ չենք արել, որ որևէ մեկը մեզնից զիջում` «տարածքներ» չակնկալի: Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am