Սերժ Սարգսյանին փաստի առաջ են կանգնեցրել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարների երևանյան հավաքում հավանության արժանացած ռազմավարության նախագծում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևի խոսքով, «ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է»: «Անշու՛շտ, սպառնալիքներից մեկը, որը մենք դիտարկում ենք, ՆԱՏՕ-ի ընդլայնումն է և մոտենալը մեր պետությունների սահմաններին: Բնականաբար, սա իր արտացոլումը կգտնի ռազմավարությունում», հայտարարել է ռուս դիվանագետը: Երևանում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, խոսք եղավ կազմակերպության՝ մինչև 2025 թվականը նախատեսած ռազմավարության մասին: Մասնավորապես այդ մասին խոսեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սակայն ո՛չ դրա բովանադակության, ո՛չ էլ առավել ևս ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք դիտարկելու մասին նախարարը չխոսեց: «Մեր այսօրվա հանդիպմանը քննարկեցինք պետությունների ղեկավարների ժողովի նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը: Առաջին հերթին մեր ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025 թվականի Հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը», - փոխանցեց Նալբանդյանը: Գալիք հոկտեմբերին Երևանում հավաքվելու են ՀԱՊԿ երկրների նախագահները, և սպասվում է, որ այդ գագաթնաժողովին այդ ռազմավարությունը վերջնականապես կհաստատվի: «Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք պաշտոնական Երևանը դիտարկում է ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք, և եթե այո՝ ապա ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի հետագա համագործակցությունը Հյուսիատլանտյան դաշինքի հետ: Պատասխան դեռ չունենք: Նկատենք, որ Հայաստանը 1992 թվականից համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ միանալով Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին, իսկ 1994-ից Երևանը ներգրավված է դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում: Հայաստանի իշխանությունները մշտապես հպարտացել են, որ կարողանում են ռազմաքաղաքական հավասարակշռություն պահել Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Մասնավորապես այն փաստը, որ մեր երկիրն անդամակցում է ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին` չի խանգարել արևմտյան կառույցների հետ արդյունավետ աշխատանքի համար, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրանց թվում է եղել: Բայց հիմա ստացվում է, որ ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարների երևանյան հավաքում հավանության արժանացած ռազմավարության նախագծում ամրագրվելու է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է: Սա կասկածի տակ է դնելու Հայաստանի` որպես ՆԱՏՕ-ի գործընկեր պետության համբավն ու ինքնուրույնությունը մի կողմից: Ու ոչ միայն: Ռուսաստանը,  փաստացի ՆԱՏՕ-ի ընդլայնումը համարում է Մոսկվային ուղղված քայլ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի հարևան Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցության, ու եթե Վրաստանի քայլը Կրեմլը համարում է թշնամական գործողություն, ապա չի բացառվում, որ Մոսկվան նաև հայ-վրացական հարաբերություններում սեպ խրի` Հայաստանին զրկելով ևս մեկ հարևանի և նրա կենսական հարաբերություններից: Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am