Հաջորդ պատերազմին սպասելիս

«Ապրիլյան բախումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները առավել, քան երբևէ հակված են ղարաբաղյան խնդրի ռազմական լուծմանը», - պնդում են Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները: Տարբեր երկրների կառավարություններին և միջազգային կառույցներին խորհրդատվական ծառայություններ մատուցող այս կառույցը, որում տասնյակ պաշտոնաթող բարձրաստիճան պետական գործիչներ ու դիվանագետներ են ընդգրկված, երեկ իր կայքում բավական մանրամասնորեն անդրադարձել է ղարաբաղյան կարգավորման ընթացքին: «Նոր հնարավորություն թե՞ ահագնացող վտանգ» վերնագրված զեկույցում խմբի փորձագետները նախևառաջ կոչ են անում բացառել ապրիլյան իրադարձությունների կրկնությունը: «Ապրիլի 2-5-ը տեղի ունեցած լայնածավալ մարտերը անակնկալ չէին` հաշվի առնելով 2011 թվականից ի վեր շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նկատվող ռազմական էսկալացիան: Ազգայնական տրամադրությունների պոռթկում առաջացրած, հրթիռային համակարգերի, ծանր հրետանու, տանկերի, հարվածային անօդաչու սարքերի և լավ մարզված հատուկ ջոկատայինների ներգրավմամբ ուղեկցված այդ մարտերում Ադրբեջանը կարողացավ փոքր, սակայն ռազմավարական առումով կարևոր նշանակություն ունեցող հողակտորներ գրավել», - գրում են Ճգնաժամային խմբի փորձագետները` զգուշացնելով, սակայն, որ հնարավոր նոր բախումներն անհամեմատ ավելի դաժան բնույթ են կրելու․ - «Տարածքային որոշիչ ձեռքբերումներ ապահովելու նպատակով մեծ է լինելու հեռահար հրթիռների կիրառման հնարավորությունը, ինչը կհանգեցնի շատ ավելի մեծ զոհերի, մասնավորաբար խաղաղ բնակչության շրջանում»: Ստեղծված իրավիճակում զեկույցի հեղինակները համոզված են, որ բանակցային գործընթացի հետագա ակտիվացումը առաջնահերթություն է: «Մայիսի 16-ին Վիեննայում կայացած բանակցությունները հույս ներշնչեցին, որ խաղաղ կարգավորման գործընթացը կարող է վերսկսվել: Սակայն դատելով հունիսի 20-ին Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո հրապարակված հայտարարությունից` բանակցային գործընթացին հաղորդված թափը կարող է և դանդաղել», - գրում են արևմտյան վերլուծաբանները: Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետների, հարկավոր է դիմել մի շարք այլ միջանկյալ քայլերի․ այն է՝ շփման գծի երկայնքով միջադեպերի կանխման և հետաքննության մեխանիզմներ ձևավորել, նախնական քննարկումներ անցկացնել ապագա խաղաղապահ ուժերի ձևավորման շուրջ․ «Եվրամիությունն իր հերթին կարող է լուրջ փորձագիտական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել հակամարտությանը հաջորդող շրջանում իրականացվելիք վերականգնողական աշխատանքներին` մասնավորաբար հաղորդակցության ուղիների` նախևառաջ երկաթուղու վերագործարկմանը»: «Այս բոլոր քայլերը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծում չեն նշանակում: Բայց եթե լինեն արագ և համակարգված գործողություններ, որոնցով գրավյալ տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ժամանակավոր կարգավիճակը երաշխավորող վստահելի մեխանիզմներ կներդրվեն, ապա իրական հնարավորություն կա, որ խաղաղ գործընթացը կարող է դուրս գալ ներկա փակուղուց», - նշում են Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները: Զեկույցի վերջում նրանք նաև կոնկրետ խորհուրդներ են ուղղում թե՛ հակամարտության կողմերին և թե՛ միջազգային հանրությանը. «Ադրբեջանը և Հայաստանը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը՝ ի վերջո երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար փոխզիջումների գնալով»: Միջազգային հանրության ներկայացուցիչներին Ճգնաժամային խումբը գործողությունների բավական մեծ ցանկ է առաջարկում` Եվրամիության աջակցությամբ հետկոնֆլիկտային վերականգնման ծրագրի մշակում, հայերի և ադրբեջանցիների միջև շփումներ, ԵԱՀԿ բարձագույն պլանավորման խմբում խաղաղապահների հարցի քննարկում: Ճգնաժամային խմբի մասնագետները նաև անդրադառնում են Թուրքիայի հնարավոր դերակատարությանը` նշելով․ - «Միջազգային հանրությունը պետք է դրդի Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանն առանց նախապայմանների: Բայց, քանի որ Թուրքիան այդ հարցը շաղկապում է ղարաբաղյան կարգավորման հետ, Անկարան պետք է հստակեցնի, թե ինչ առաջընթաց է ակնկալում Լեռնային Ղարաբաղում և դրան համապատասխան հստակ պարտավորություններ ստանձնի»: Միջազգային հանրությունը, դիվանագետներն ու փորձագետները կանխատեսումների, վերլուծությունների հարցում ջանքեր չեն խնայում: Ուշագրավն այն է, որ  ICG –ի նման կառույցն իր զեկույցում նախանշում է, որ տարածքային որոշիչ ձեռքբերումներ ապահովելու նպատակով մեծ է լինելու հեռահար հրթիռների կիրառման հնարավորությունը, որը կհանգեցնի ավելի մեծ զոհերի` խաղաղ բնակչության շրջանում: Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանը սպասում են բոլորը, բայց ոչ ոք դա կանխելու ուղղությամբ Ալիևին նման հնարավորությունից զրկելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չի ձեռնարկում, նույնիսկ այն դեպքում, երբ Ալիևը մերժում է անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոնկրետ առաջարկություններն, օրինակ` սահմանային միջադեպերի հետաքննության վերաբերյալ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am