Զարհուրելի տեսանյութ. կնոջ աչքում գալարվող որդ է հայտնաբերվել

Այս սահմռկելի տեսագրությունում երեւում է, թե ինչպես է կնոջ աչքի մեջ երկար ու սպիտակ որդ գալարվում, իսկ բժիշկը մանրադիտակով զննում է այն: Ընդ որում, կինը, կարծես, ցավ չի զգում, հանգիստ թարթում է՝ մինչ բժիշկն ուսումնասիրում է նրա աչքը: Տեսագրությունում երեւացող որդը նեմատոդ է (ասկարիդ): Այդ որդերի ավելի քան 15 000 տարատեսակ կա: Մի քանիսը շատ փոքր են, դրանք կարելի է տեսնել միայն մանրադիտակով, իսկ մյուսների երկարությունը կարող է մինչեւ երկու մետրի հասնել: Ասկարիդների շատ տեսակներ կարող են մարդկանց վտանգավոր հիվանդություններով վարակել: Սովորաբար դրանք հայտնվում են մարդու օրգանիզմում վատ պատրաստված մսի կամ էլ մարդկանց ու կենդանիների արտաթորանքների հետ շփումների միջոցով: Վարակվել կարելի է նաեւ կեղտոտ ջրի միջոցով: Բրիստոլի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Մարք Ուայնի խոսքով, նեմատոդները սովորաբար աչքի մեջ են հայտնվում միջատների պատճառով. միջատի խայթոցից հետո որդի թրթուրները հայտնվում են մարդու մարմնի մեջ: Թրթուրից դուրս է գալիս որդը, մեծանում ու սերունդ տալիս: Դրա սերունդը կարող է տեղաշարժվել մարմնով մեկ ու հայտնվել նաեւ աչքի մեջ: Կնոջ անունն անհայտ է: Հայտնի չէ նաեւ, թե որ կլինիկայում է նկարահանվել տեսանյութը:

NEWS.am Medicine

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am