Ինչ սխալ է գործում Արևմուտքը` սիրաշահելով Ալիևին

Ադրբեջանում բռնությունների շարունակման դեպքում պատժամիջոցների սահմանումը կդառնա անխուսափելի Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքի երկակի վերաբերմունքը ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա է դառնում: Մի կողմից ակնհայտ է Ադրբեջանում ժողովրդավարության վիճակը, մյուս կողմից` Ադրբեջանը լրջորեն «աշխատում» է ադրբեջանամետ եվրոպացիների խումբ ունենալու ուղղությամբ: Լոնդոնի «Բաց Ռուսաստան» ակումբում օրերս ելույթ է ունեցել ամերիկացի ներդրող և ֆինանսիստ Ջորջ Սորոսը և ուշագրավ դիտարկումներ արել Ադրբեջանի վերաբերյալ: Խոսելով հետխորհրդային տարիների մասին` Սորոսը նշել է. «Յուրաքանչյուր երկիր եզակի է: Երկրներից մեկը, որի հանդեպ Արևմուտքը, ցավոք, վերաբերվում է չափազանց բարեսրտությամբ, Ադրբեջանն է, որտեղ տիրում է բավական տհաճ բռնապետական ռեժիմ: Ինձ վիճակվել է մի քանի անգամ ուղղակիորեն վիճել այդ երկրի նախագահի հետ: Նա հաճախ ձևացնում է, թե չի կրում պատասխանատվություն Ադրբեջանում բռնաճնշումների համար: Սակայն ինձ հետ զրույցում նա այնքան խորը գիտելիք է ցուցաբերում, թե ինչ պայմաններում են նստած բանտում այս կամ այն քաղաքական բանտարկյալները, ինչ մեղադրանքներով, և այդպես շարունակ… Այնպես որ, այդ ամենն ընդամենը երկերեսանիություն է: Նա շատ բանի համար է պատասխան տալիս և օգտագործում է բռնաճնշումները: Նա փորձում է գոհացնել Արևմուտքին՝ ցուցադրելով նավթի նոր պոտենցիալ հանքահորեր: Կարծում եմ՝ Արևմուտքը մեծ սխալ է թույլ տալիս՝ աջակցելով նրան: Ես կարող եմ երկար շարունակել, սակայն փաստը, որ երկրներն այնքան նման չեն միմյանց, ապացույցն է այն բանի, որ նրանց նկատմամբ հարկավոր է լրջորեն վերաբերվել: Դա պարզապես խորհրդային համակարգի հետխորհրդային շարունակությունը չէ»: Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ժամանակ լսումներ են անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Լսումներին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը, ով Ադրբեջանում Ժողովրդավարության ակտ օրինագծի հեղինակն է, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանում մարդու իրավունքների խախտումներին մասնակից բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Սմիթը հայտարարել է, որ եթե Ադրբեջանում չդադարեցվեն բռնությունները, ապա պատժամիջոցների սահմանումը կդառնա անխուսափելի: ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությանը 230 հազար եվրո տուգանք է սահմանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս հրապարակել է Ադրբեջանի գծով 18 բողոքների վերաբերյալ իր վճիռը, որով ադրբեջանական կառավարությանը 230 հազար եվրո տուգանք է սահմանել: Այս մասին հայտնել է փաստաբան Ասաբալի Մուստաֆաևը՝ նշելով, որ եղել է ՄԻԵԴ-ում քննված 18 գործերից 13-ի գծով ներկայացուցիչ: Նրա խոսքով` իր պաշտպանյալները բողոքել են ցույցերում մասնակցելու համար վարչական ձերբակալությունների համար: ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել «ազատության և անձնական անձեռնմխելիության», «արդարացի դատաքննության իրավունք», «ապօրինի պատիժ», «ազատ հավաքվելու իրավունք» հոդվածների խախտումներով: Այդ գործերով Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող տուժածների համար ՄԻԵԴ-ն ադրբեջանական կառավարությանը պարտավորեցրել է 165 հազար եվրո վճարել, և ևս 65 հազար եվրո՝ մնացած գործերով տուժածներին: «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) միջազգային լրագրողական կազմակերպությունը դատապարտել է քաղաքական վտարանդի, լրագրող Գանիմաթ Զահիդի երկու ազգականներին Ադրբեջանում 6 տարով ազատազրկման դատապարտելու մասին որոշումը։ Նրանք դատապարտվել են հնարովի մեղադրանքներով՝ թմրանյութեր պահպանելու համար, ինչը հաճախակի է օգտագործվում կառավարության քննադատների դեմ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից։ Գանիմաթ Զահիդի երկու ազգականների՝ Ռովշան Զահիդովի ու Ռուֆաթ Զահիդովի հանդեպ դատավճիռը կայացվել է հունիսի 28-ին, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք գրեթե մեկ տարի են անցկացրել նախնական կալանքի մեջ։ Զահիդը «Ադրբեջանական ժամ» անվանմամբ հեռուստատեսային ծրագրի հաղորդավարն է, որը հեռարձակվում է արտերկրում և «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիրը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը RWB-ի «Մամուլի ազատությունն աշխարհում» զեկույցում զբաղեցնում է 163-րդ տեղը՝ 180 երկրից։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուլիսին կայցելի Ադրբեջան: Նա բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ կունենա, կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորումը: Միջազգային հանրությունը, վաղ, թե ուշ, պետք է գիտակցի, որ Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառմամբ նպաստում է ոչ միայն այդ երկրում բռնատիրության հաստատմանը, այլև Ադրբեջանում Ալիևյան ռեժիմը սպառնալիք է տարածաշրջանում` ԼՂ հակամարտության բռնկման առումով: ԼՂ խնդիրը երկրի ներսում հետապնդումների ու սեփական իշխանության ամրապնդման միջոց է դարձել Ալիևի համար: Իսկ նման պայմաններում արևմուտքի, երբեմն, բարեհաճ վերաբերմունքն էլ ավելի սանձարձակ է դարձնում Ալիևին և նրա իշխող թիմին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am