Ի՞նչ է քննարկում Մոսկվան Ալիևի հետ

Լավրովը կրկին դատարկաձեռն չի այցելի Երևան Այսօր Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտնեց, որ նախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրների գնահատման հարցերը, փոխգործակցությունը միջազգային հարթակում: Մոսկվան ակնկալում է, որ երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կլինի բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման հարցում: Լավրովն, այնուհետև, կժամանի Բաքու: Այս տեղեկությունն էլ հայտել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը`ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Ավելին, ըստ պաշտոնական Բաքվի` Լավրովի այցից է կախված լինելու, թե արդյոք տեղի կունենա՞ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նախագահների հերթական հանդիպում, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, Սարգսյան-Ալիև հանդիպում ցանկանում է կազմակերպել նաև Ֆրանսիան, բայց հիմա, փաստորեն, Բաքուն, նման այս հանդիպման կազմակերպումն ուղղակիորեն կապում է Լավրովի այցի հետ: Ի՞նչ է Լավրովը քննարկելու Երևանում, ապա Բաքվում, կամ` ինչի շուրջ է փորձելու համաձայնություն ստանալ Երևանից, որը հետո Բաքուն կարող է դրական համարել ու, ըստ այդմ, էլ համաձայնություն տալ նախագահների մակարդակով ևս մեկ հանդիպման կազմակերպման համար: Հավանաբար, Լավրովը կրկին դատարկաձեռն չի այցելելու Երևան: Իսկ այն ինչ բերելու է Լավրովը Երևան, դրա առկայության մասին, թերևս, տեղյակ է Բաքուն: Ռուսաստանն, այսպիսով, ակտիվորեն ներգրավել է ԼՂ կարգավորման գործընթացում: Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և նրան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի, մանրամասներ հաղորդել Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հույս են հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացին: Նրանք պայմանավորվել են Մինսկի խմբի շրջանակներում շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը «այդ կարևոր ուղղությամբ»: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ վերջիններիս հորդորելով «զերծ մնալ շփման գծում լարվածությունից»: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Ջոն Քերրին նշել է, որ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Նա երկու նախագահներին խնդրել է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խաղաղ բանակցային գործընթացն առաջ մղելու համար: Պետքարտուղարը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը «արդյունավետ բանակցություններին», որոնք կարող են հանգեցնել հակամարտության համապարփակ կարգավորմանը: Քերրին երկու նախագահներին հորդորել է շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Վիեննայում հետաքննության մեխանիզմի ստեղծման փաստաթուղթ է ներկայացվել   Վիեննայում՝ ԵԱՀԿ շրջանակում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի թիմի կարողությունների ընդլայնման և ղարաբաղյան շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ երկու առաջարկություն-փաստաթուղթ է ներկայացվել, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Փաստաթղթերը ներկայացվել են և հիմա գնում է աշխատանք. ներկայացվել է փաստաթուղթ-նախագիծ՝ կապված Կասպշիկի թիմի կարողությունների ավելացման հետ, և նախնական փաստաթուղթ՝ կապված հետաքննության մեխանիզմի հետ։ Մնացածն արդեն կապված է կողմերից։ Այսօր համար մեկ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի կարողանան պարտադրել այն կողմին, որը հակված չէ այդ քայլերն իրականացնելու, որ դրանք իրականացնեն, հակառակ դեպքում, այդ կողմը, որն անընդհատ խոսում է ստատուս քվոյի փոփոխության մասին, իր քայլերով հենց նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը», - ասել է Քոչարյանը։ Փոխարտգործնախարարի խոսքով՝ փաստաթուղթը ներկայացվել է ԵԱՀԿ-ի կողմից, և յուրաքանչյուր փաստաթուղթը, ըստ Քոչարյանի, պետք է մանրամասն դիտարկվի ու համաձայնեցվի կողմերի հետ։ «Այստեղ խնդիրը ոչ այնքան փաստաթղթի դետալների մասին է, ինչքան կոնֆլիկտի բոլոր կողմերի սկզբունքային դիրքորոշման մասին է։ Մեր դիրքորոշումը նա է, որ դա անհրաժեշտ է», ասել է Քոչարյանը։ Անդրադառնալով ադրբեջանական կողմի դիրքորոշմանը՝ Քոչարյանն ասաց. - «Մենք լսել ենք Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը առ այն, որ պարզվում է, որ Վիեննայում իրենք համաձայն չեն եղել հետաքննության մեխանիզմներին, այսինքն՝ սա արդեն հստակ ցույց է տալիս, թե որն է իրենց նպատակը»։ Շ.Քոչարյանն ընդգծել է նաև, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները կարող են վերսկսվել միայն այն ժամանակ, երբ կյանքի կոչվեն այս մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Կասպշիկի թիմի կարողությունների ընդլայնում, շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծում և երաշխիք, որ ապրիլյան ռազմական գործողությունները չեն կրկնվի: Փաստացի, միջնորդ երկրները փորձում են ակտիվ ղարաբաղյան բանակցություններ անցկացնել այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն, ըստ էության, մերժել է Վիեննայի հանդիպմանը ներկայացված առաջարկները: Այս պայմաններում, հետաքրքիր է, ի՞նչ է քննարկում Մոսկվան Ալիևի հետ... Ադրբեջանական պահանջներն ուղղված հայերի՞ն... Ալիևի առաջարկած ծրագի՞րն քննարկելու Լավրովը Երևանում... Թամար Բագրատունի

դիտվել է 52 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am