«Քոսոտ երկիրն» ու Գագիկ Խաչատրյանները

hetq.am պարբերականը ուշագրավ ու աղմկահարույց հոդված է հրապարակել Հայաստանի մեծահարուստներից մեկի կարողությունների մասին: Ըստ նշյալ հրապարակման` Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգենը (ծնվ. 1983 թ.) և Արտյոմը (ծնվ. 1986 թ.), 2010-ին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood)  թանկարժեք թաղամասում: Ըստ hetq.am-ի, հսկայական բիզնեսների ու միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքի հետևանքով մամուլի կողմից «սուպերնախարարի» անուն ստացած Գագիկ Խաչատրյանի հետ բազմաթիվ ընկերություններ են առնչվում, որոնք, սակայն, գրանցված են նրա հարազատների անուններով՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Ապեյրոն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», «Գալաքսի Կոնցեռն», «Չիմեգ» և այլն: Սրանցից մի քանիսի մեջ մասնակցություն ունեն նաև Գուրգենն (լուսանկարում) ու Արտյոմը: Վերջիններս իրենց կանանց հետ գրանցված են Տերյան 66 հասցեում՝ տարբեր բնակարաններում: Տերյան 66-ը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող «HSBC» բանկի բարձրահարկն է: Սակայն Լոս Անջելեսի 355 South Mapleton Drive հասցեի համեմատությամբ Տերյանն 66-ը, hetq.am-ի բնորոշմամբ` աղքատանոց է: Գագիկ Խաչատրյանի գործունեության ու կարողություններ          ի մասին առաջին անգամ չեն մամուլում տեղեկություններ հրապարակվում: Հայաստանում վաղուց էին քննարկվում տեղեկություններն այն մասին, որ նրա առանձնատանը ֆիլիպինուհիներ են աշխատում, որոնք հայաստանցիների հետ շփումների մեջ չեն մտնում, հետևաբար այդ Խաչատրյանների ընտանիքի ցոփ ու շվայտ կյանքի մասին տեղեկություններն առանձնապես դուրս չեն գալիս նրանց բնակարանի պատերից: Շրջանառվում են ավելի թարմ տեղեկություններ: Մի որոշ ժամանակ նա Խաչատրյանները Իսպանիայում են որոշել բնակարան ձեռք բերել, և այն բանից հետո, երբ միջնորդները 3 միլիոն եվրոյանոց առանձնատուն են գտել, պարզվել է, Խաչատրյանների ինքնասիրությունը վիրավորել են... Թե` «3 միլիոն եվրոյանոց առանձնատուն ի՞նչ պետք է լինի, կարգին տուն գտեք...»: Ժամանակի, երբ լարված են եղել Գրանդ Տոբակո» ընկերության նախագահ, Հրանտ Վարդանյանի և Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները, վերջինս մտերիմների միջավայրում պատմել է, որ ուղղաթիռներ է բերել Հայաստան, որոնց օգնությամբ նկարահանել է Գագիկ Խաչատրյանի հայաստանյան ունեցվածքը: Հիմա Գագիկ Խաչատրյանի կարողությունների մասին հրապարակումն, իհարկե, մի կողմից դրական է, թեև մեծ հաշվով, նորություն չի հայաստանցիների համար: Բայց ո՞րն է այդ իրականության սփռման նպատակը... Գագիկ Խաչատրյանից ունեցվածքը խլելն ու ի շահ պետության, բանակի, հասարակության օգտագործե՞լը: Հազիվ թե: Մեր օրերում կարգազանց պաշտոնյաները զրկվում են պաշտոններից, բայց կատարած չարաշահումների համար ոչ միայն չեն պատժվում, այլև քիչ անց նույն մարդիկ հայտնվում են այլ պաշտոնների: Հետևաբար, շատ հնարավոր է, որ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը, պարզապես, ինչ-որ մեկին` իշխանության վերևներում հանգիստ չի տալիս, այն վերաբաշխելու, ընտրություններից առաջ անհրաժեշտ գումար «հայթայթելու» խնդիր է դրված: Գուցե, հերթը Գագիկ Խաչատրյանին է, նա արել է իր գործը, այժմ նրանից կարողություններ խլելու ու մի նոր «մուտանտ» աճեցնելու խնդիր է դրված, ինչով, ընդհանուր առմամբ, զբաղված է իշխանությունը տարիներ շարունակ` գերհարստացնել, ապա, եթե անհրաժեշտ է` «հոշոտել»: Մինչ այժմ իշխանությունը որևէ բացատրություն չի տվել, թե որտեղից Գագիկ Խաչատրյանին նման հսկայական կարողություններ: Պարզ է, որ օրինական ճանապարհով անհնար է այս չափերի հարստություն դիզել: Պարզ է նաև, որ առանց իշխանության իմացության` անհնար էր, որ Գագիկ Խաչատրյանն այսքան հարստություն ձեռք բերեր: Սա Հայաստանի անվտանգության սպառնացող երևույթ է: Կոռուպցիան և թալանն արդեն սպառնում է երկրի անվտանգությանը, իսկ այս երևույթները դեմն առնելու համար պետք է կոնկրետ երկրի ազգային անվտանգությունը գործի անցնի: Մինչդեռ պատկան մարմինները և բարձրագույն իշխանությունը, լռում է... Ինչու՞... Առհասարակ, եթե փորձում ես փոքր-ինչ տրամաբանել, հետաքրքիր հարցեր են առաջ գալիս: Որտեղի՞ց, իշխանության ծառաների բնորոշած` «քոսոտ երկրում» այսքան գումարներ... Որքան էլ բոլոր ոլորտներում ու բնագավառներում մենաշնորհային դիրք լինի, որքան էլ Հայաստանը թանկ երկիր լինի` ի համեմատություն, օրինակ, հարևան Վրաստանի և աշխարհի այլ ավելի զարգացած ու հարուստ երկրների, միևնույն է, չեն կարող այսպիսի հսկայական կարողություններ ու գումարներ շրջանառվել փոքր ու աղքատ Հայաստանում: Նույնիսկ համատարած կաշառակերության, համատարած թալանից եկող գումարները հազիվ թե միլիոնների շրջանառման հասնեն: Որտեղի՞ց այսքան գումար «քոսոտ» երկրում, ի՞նչ մութ գործարքներ են տեղի ունենում մեր երկրի միջոցով ու իշխանությունների ձեռքով` զենքի՞, թմրամիջոցների՞ վաճառքի, թե՞ այլ մութ գործարքների միջոցով են կուտակվում գումարներ: Ո՛չ «օրինականացված» ու համակարգված թալանի, ո՛չ կաշառակերության ու մենաշնորհների միջոցով այսքան միլիոններ չեն կարող շրջանառվել ու այսպիսի հսկայական կարողությունների տեր չեն կարող դառնալ թեկուզ մի քանի տասնյակ ընտանիքներն ու նրանց հարազատները: Ինչ-որ բան այն չէ մեր երկրում, աննորմալ հարստությունները դիզելու հիմքերն, ամենայն հավանականությամբ, այլ տեղ են թաքնված: Թամար Բագրատունի

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am