ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները սպառնում են ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ին, հարձակումներ իրականացնել բրիտանական և ամերիկյան օդանավակայանների վրա: Այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը:
Պարբերականի տեղեկատվությամբ՝ իսլամիստները սպառնում են պայթյուններ իրականացնել Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, ինչպես նաև Լոս Անջելեսի և Նյու Յորքի օդանավակայաններում: Համապատասխան հայտարարությունը նրանք տարածել են սոցիալական ցանցերով:
Այդ սպառնալիքների կապակցությամբ Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Թարիք Ահմեդը բնակչությանը զգուշության կոչ է արել:
«Մեծ Բրիտանիայում ավիացիոն անվտանգությունը գտնվում է մշտական հսկողության ներքո: Աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ՝ ռիսկերի նվազեցման համար»,- հայտնել է նա:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը