ՄԻԵԴ վճռով Հայաստանը քաղաքացուն կփոխհատուցի 3600 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Դատարան արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտում և Հայաստանին պարտավորեցրել 3600 եվրո վճարել՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Դիմումատուն ծնվել է 1948թ. և ապրել Երևանում: Նա գործազուրկ է եղել: 1991թ. հոկտեմբերի 10-ին նրան բնակարան է հատկացվել Կանազի ալյումինի գործարանի կողմից կառուցվելիք շենքում: Շենքի հիմքը կառուցվել է, սակայն Խորհրդային Միությունը փլուզվել է, իսկ շենքի կառուցման աշխատանքները՝ դադարեցվել: Ընկերությունը սնանկացել է, ստեղծվել է հանձնաժողով: 2007թ. մայիսի 8-ին դիմել է հանձնաժողովին՝ իրեն բնակարան հատկացնելու կամ փոխհատուցում ստանալու պահանջով: 2007թ. մայիսի 10-ին հանձնաժողովը մերժել է պահանջը՝ հիմնավորելով, որ շենքը, որի մի բնակարանը պետք է հատկացվեր դիմումատուին, չի կառուցվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: 2007թ. հունիսին դիմումատուն դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով գործարանին պարտավորեցնել իրեն բնակարան հատկացնել կամ փոխհատուցում տրամադրել: 2007թ. հուլիսին ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պահանջը նույն հիմնավորմամբ: Դատարանը գտել է նաև, որ գործարանը սնանկ է ճանաչվել և իրավահաջորդ չունի: Դիմումատուն բողոքարկել է այս որոշումը, սակայն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դիմումատուն որոշումը վճռաբեկ դատարան չի բողոքարկել: Նա պնդում է, որ դա անել չի կարողացել, քանի որ ի վիճակի չի եղել փաստաբան վարձել, մինչդեռ դրա ծախսը բավական մեծ է եղել: Նա նշում է նաև, որ դիմել է տարբեր իրավաբանների՝ իրեն ծառայություններ մատուցելու համար: Նրա խնդրանքը մերժվել է այն հիմքով, որ բնակարանի և նման վեճերի համար իրավաբանական օգնությունն անհասանելի է: Դիմումատուն բողոքել է, որ արդար դատաքննության իր իրավունքը խախտվել է՝ նշելով, որ հնարավորություն չի ունեցել բողոք բերել վերաքննիչ դատարանի որոշման դեմ:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 7 տուժած. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է 4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում. ՆԳՆ խոսնակ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 7 տուժած. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Նախնական տվյալներով` պայթել է հեղուկ գազի ցիստեռնը. ՆԳՆ խոսնակ ՈՒժգին պայթյուն՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Սիսիանի նախկին ոստիկանապետին հարկադրաբար մերկացնելու դեպքը նոր ընթացք է ստանում․ Armlur Շղթայական ավտովթար․ բախվել են Opel Zafira»-ն ու «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը լրագրող է Վաղը կշարունակվեն Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» նախնական դատալսումները Խաղաղության պայմանագրի կնքումն առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության անհնար է․ Ալիև Շատ կարճ ժամանակ ունենք, որ վերջնականապես ազատվենք այս չարիքից, և դա տեղի ունենալու է «Դուք վճարում եք, որ ձեզ ստեն, խաբեն, վախեցնեն, մոլորեցնեն»․ Բագրատ Սրբազանը՝ Հանրային հեռուստաընկերության գործելաոճի մասին Հունիսի 9-ին կներկայացնենք շարժման ամբողջ նպատակը, քայլերը. Բագրատ Սրբազան Ադրբեջանը մզկիթներ է կառուցում օկուպացված Արցախում Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար․ Ալիև Հ1֊ի կեղծարար լրագրող Տաթևն է "Կիստուկ" Հովիկը Նիկոլի ու Էլչիբեյի նմանությունը չի տեսնու՞մ ՄԱԿ-ի ԱԽ-ում հինգ նոր ոչ մշտական ​​անդամ է ընտրվել Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը. ամբողջ դիզվառելիքը թափվել է Արմավիրից դեպի Հացիկ գյուղ տանող ճանապարհին «ԳԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել ու գլխիվայր հայտնվել դաշտում Պատուհանից ընկած 8-ամյա երեխայի վիճակը ծանր կայուն է, վերջին 1 ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am