Մնաց ռուս խաղաղապահների հա՞րցը․Ղարաբաղյան թնջուկ

Մինչ երեկ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երևանում խոսում էր ԼՂ հակամարտությունում ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիության մասին, պաշտոնական Մոսկվան շտապեց կարևոր արձանագրում անել: Ռուսաստանն առաջատար դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ համաձայնության գալու փորձը որոշ ազդակ հաղորդեց, բայց առավել մեծ ներուժ ունի ռուսական կողմը»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը: Նա նաև նշել է, որ որևէ բեկումնային որոշում չի ակնկալում ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի Երևան և Բաքու այցի կապակցությամբ: «Գործող նախագահը թեև ղեկավարում է, բայց ամեն ինչ որոշում են մասնակից պետությունները: Գործող նախագահն, անտարակույս, կարևոր դեր է խաղում, բայց նա չէ շարժիչ ուժը: Շարժիչ ուժը Մինսկի խմբի երեք համանախագահներն են»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք որևիցե բեկումնային պայմանավորվածություն ակնկալել այդ այցի շրջանակներում, Լուկաշևիչն ասել է՝ «իհարկե, ոչ»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում եռակող բանակցություններ անցկացումն արդեն իսկ վկայում էր այն մասին, որ Մոսկվան իր ուժն ու ազդեցությունն է ցույց տալիս, և ոչ միայն ԵԱՀԿ-ին, այլ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրներին` ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Մոսկվան արդեն բաց խաղաքարտերով է խաղում: Արևմուտք-Ռուսաստան պայքարը տեղափոխվում է նաև ղարաբաղյան հարթություն: Այն իհարկե, առճակատում չէ, թվում է, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան միասնական են ղարաբաղյան հարթակում, բայց Մոսկվան արդեն իսկ ցույց է տալիս, որ ցանկանում է միայնակ մրցավարի դերում մնալ: Բացի ռուսական ազդեցության խնդրից, իհարկե, կարևոր է հարցը, թե ինչ առանձին պայմանավորվածությունների կարող է գալ Մոսկվան կողմերի հետ: Կարգավորման ադրբեջանանպաստ լուծում պահանջում է Բաքուն, հիմա այդ պահանջը կարող է դրվել նաև Անկարայի կողմից: Ի՞նչի դիմաց կարող է Մոսկվան հայկական կողմի առջև պայմաններ դնել: Դա թերևս, տարածաշրջանում ռուսական ազդեցության մեծացման ամենագործուն քայլի միջոցով` ռուս խաղաղապահների տեղակայման դիմաց կարող է լինել: Սերժ Սարգսյանն արդեն արտահայտվեց ռուս խաղաղապահների տեղակայման նպատակահարմարության մասին: Իսկ որն է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը` պարզ չէ: Ինչ իմանաս, թե ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմությունը էլ որ հարցերում կարող  է միասնական լինել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am