Արգամիչի ու Սարգսյանի միջև պայքարը սրվում է. ո՞ւմ համար

Երեկ խորհրդարանը փայլեց իր ողջ հմայքով: Հասարակությունը հրճվում էր Նիկոլ Փաշինյան, Հեղինե Բիշարյան, Նաիրա Զոհրաբյան, մեղմ ասած, բանավեճն իհարկե, աչքի էր զարնում էթիկայի տեսակետից: Խորհրդարանում, կին, թե տղամարդ քաղաքական գործիչ չպետք է առանձնանան նման կեցվածքով: Մյուս կողմից, ոչ իշխանական թևի կին պատգամավորների ելույթներին և հայտարարությունների իշխող հանրապետականի «գողական», հեգնական հակադարձումներն էլ են բավական տհաճ, մանավանդ, եթե հնչած քննադատություններում կա ռացիոնալ հատիկ, և կարելի է բարձրացված խնդիրների լուծմանը պատասխանել, ոչ թե կին պատգամավորի հեգնել: Ինչևէ, երեկվա «շոուն», սակայն, ուներ ավելի խորքային պատճառներ: Բացի նրանից, որ կարելի է զվարճանալ, արժե հասկանալ, թե ինչու՞ են իրենց նման ձևով պահում առանձին պատգամավորներ: Իրականում իշխանության ներսում պայքարը ժամանակ առ ժամանակ սրվում է բավական լրջորեն, իսկ դրա դրսևորմանն ականատես է դառնում հասարակությունը: Իշխանության ներսում գոյություն ունի երեք թև` Սերժ Սարգսյանինը, վարչապետ Հովիկ Աբրահամյանինը և իշխանական երիտասարդական թևը, որն էլ երբեմն իր խաղով երկու թևերին է հակադրվում: Իշխանական ներսում, երբեմն, լարումն այնքան մեծ է լինում Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան դաշտում, որ դա հնարավոր է ձեռնտու լինի երրորդին: Հովիկ Աբրահամյան-երիտասարդական թեև լարումն էլ, վստահաբար` Սերժ Սարգսյանին թևին: Այս ամենը նախ վկայում է, Հայաստանում իրական քաղաքական դաշտի չգոյության մասին, իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի բացակայության մասին: Նման իրավիճակը կարծես, պարարտ հող է, հենց իշխանական տարբեր ճյուղերի պայքարի համար: Այդ է պատճառը, որ մենք հաճախակի սկսում ենք բախվել Սարգսյան-Աբրահամյան թևերի բախմանը Ազգային ժողովում: Որ իշխանության ներսում Հովիկ Աբրահամյանն ունի իր թևը, խորհրդարանում իր ուժերը, դա վկայում է այն մասին, որ ոչ ոք ոչնչից երաշխավորված է: Վախը, որ քաղաքական դաշտում ազդեցությունը կարող է վերանալ մեկ ակնթարթում, ստիպում է բոլորին հենարաններ ունենալ, որպեսզի ամուր դիրքերը պահպանել: Այդ ճանապարհին մյուս թևը` Սերժ Սարգսյանի և երիտասարդներինը, նպատակ է դնում` հիշեցնել, թե ով, ով է... Դատելով, թե Նիկոլ Փաշինյանի, թե Հեղինե Բիշարյանի ու Նաիրայի Զոհրաբյանի ելույթներին, ամեն ինչ հաստակ է դառնում: Նիկոլ Փաշինյանը չի «հարվածում» Սերժ Սարգսյանին, թեև քննադատում է իշխանությանը, չի խնայում Հովիկ Աբրահամյանին ծառայող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին` ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ականներին: Վերջիններն էլ չեն խնայում Սերժ Սարգսյանին ու երիտասարդ իշխանականների ազդեցության տակ գտնվող Նիկոլ Փաշինյանին: Ու այսպես շարունակ... Մենք դեռ հաճախ ենք տեսնելու դաժան պայքարի տեսարաններ: Սցենարը շատ պարզ է. ներքին գզվռտոցը հանգեցնում է հրապարակային «հակադարձումների»: Իշխանության համար պայքարն, այսպիսով, ի ցույց է դրվում իր ողջ «փայլով» ու «հմայքով»: Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am