ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ Հայաստանը Իրանի հետ գազի մատակարարման հարցով բանակցություններ այս պահին չի վարում: Իրանի և Հայաստանի միջև այդ հարցով լուրջ բանակցություններ երբեք չեն էլ վարվել,վստահեցրեց նա և հավելեց.«Իրանի դեսպանի կողմից երբեք չի եղել հայտարարություն, որ Իրանը պատրաստ է ավելի էժան գազ տալ Հայաստանին, քան Ռուսաստանը: Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել 100 դոլարով գազ, ինչպես գրում են որոշ թերթեր», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Զախարյանը: Նախարարը հավելեց, որ այսօր էլ Իրանը չի առաջարկում ավելի էժան գնով գազ, քան Հայաստանին տրամադրում է Ռուսաստանը: «Մենք գիտենք, թե Իրանն ում ինչ գնով է գազ մատակարարում: Մենք տիրապետում ենք ողջ տեղեկատվությանը: Թող ձեզ չթվա, մենք այստեղ նստած ինչոր այլ բաներով ենք զբաղված: Իրանը ոչ մի երկրի 165 դոլարով գազ չի մատակարարում», հավաստիացրեց նախարարը:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը