«Իրականում գործ չկա ու առիթ էր հարկավոր Գևորգին կալանավորելու համար»,- Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Ավետիսյանը տեղեկացրեց, որ այսօր քաղաքացիական նախաձեռնության մի խումբ անդամներ տարբեր դեսպանատների մոտ ակցիաներ են իրականացնելու, որով հայտնելու են մարդու իրավունքների ոտնահարման և Հայաստանում քաղբանտարկյալների առջև ծառացած խնդիրների մասին:
Քաղաքացիներն ակնկալում են դիվանագիտական ներկայացուցչությունների միջամտությունը՝ քաղբանտարկյալներ Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար նրանց քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ նույն խցերում չտեղավորելու, ինչպես նաև Գևորգ Սաֆարյանին Հյուման Ռայթս Ուոչ-ի պաշտոնական հայտարարության համաձայն ազատ արձակելու հարցերում:
Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց նաև, որ Գևորգ Սաֆարյանը այլևս հացադուլի մեջ չէ:
Ավետիսյանը նշեց, որ երեկ երեկոյան ՔԿՀ-ում է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը տեղեկացրել է, որ Գևորգի վիճակը այս պահին բավարար է:
«Գևորգը դեռ «07» խցում է մի խցակցի հետ: Հայկ Կյուրեղյանի հետ նույն խցում եղել են, այս պահին նրանց առանձնացրել են»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:
«Գևորգը գետնի վրա պայքարող երիտասարդություն առաջամարտիկ էր դարձել: Որպես պայքարող անհատ Գևորգը մոբիլիզացնող գործոն էր և էտալոնային սիմվոլ: Գևորգին մեկուսացնելը որոշակի նպատակ էր հետապնդում: Այս դեպքում նպատակը՝ երիտասարդությանը ահաբեկելն էր : Այս ամբողջ հաշվեհարդարը երիտասարդներին քաղաքականությունից հեռացնելու համար է»,-ընդգծեց Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը կալանավորվել է հունվարի 1-ին՝ տոնածառներով երթ իրականացնելու ժամանակ:
Լուսինե Ղազարյան
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը