Միայն աղոթքը մեզ չի փրկի

Նշանակալի իրադարձություն էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցի օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն անդրադարձը: Էջմիածնում ստորագրած համատեղ հռչակագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հռոմի Ֆրանցիսկոս Պապն անընդունելի համարեցին կրոնական արժեքների արմատական դրսևորումները՝ ատելության, խտրականության ու բռնության տարածումն արդարացնելու համար: «Ավելին, կրոնական տարբերությունների հանդեպ հարգանքն անհրաժեշտ պայման է էթնիկ ու կրոնական տարբեր համայնքների խաղաղ համակեցության համար: Եվ հենց քրիստոնյա լինելով է, որ մենք կոչված ենք խաղաղության ու հաշտության ուղիներ փնտրելու և իրագործելու: Այս իմաստով մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում»: Գարեգին Բ-ի և Ֆրանցիսկոս Պապի ստորագրած փաստաթղթում խոսվեց նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող «անթիվ անհամար անմեղ մարդկանց սպանությունների, էթնիկ, տնտեսական, քաղաքական և կրոնական հիմքերի վրա զարգացող շարունակական բնույթի հակամարտություններով թելադրված տեղահանումների կամ պարտադրված ցավալի ու անորոշ աքսորների» մասին: «Մենք ընդունում ենք այն, ինչն արդեն իսկ արվում է, բայց պնդում ենք, որ ավելին պետք է արվի քաղաքական առաջնորդների և միջազգային կառույցների կողմից, որպեսզի ապահովված լինի բոլորի՝ խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը, պաշտպանված լինի օրենքի գերակայությունը, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, կանխված լինեն մարդկային թրաֆիքինգը և մաքսանենգությունը»: Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել «Ռադիո Վատիկան»-ին, որում նշել էր. «Այսօր փառք աստծո անկախ պետություն ենք, ունենք զինված ուժեր, ունենք բարեկամներ, ունենք դաշնակիցներ և ես վստահ եմ, որ մենք նաև այս փորձությունն ենք կարողանալու հաղթահարել: Մեր մոտեցումը շատ պարզ է: Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Իհարկե, մինչև ապրիլյան իրադարձությունները մենք խոսում էինք այն մասին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այժմ մարդիկ մի քիչ դժվար են ընկալում թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները: Բայց, այնուհանդերձ, ես համոզված եմ, որ մենք պետք է գտնենք լավագույն ճանապարհը: Լավագույնը ոչ թե Ադրբեջանի համար, լավագույնը ոչ թե Հայաստանի համար, այլ լավագույնը Լեռնային Ղարաբաղի բնակչության,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և գտնելու ենք այդ լավագույն լուծումը, ես համոզված եմ դրանում, ինչը կբերի իհարկե մեծ զարթոնքի՝ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և սփյուռքում»: Սրբազան քահանայապետի  և Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից առ Աստված բարձրացված աղոթքն, իհարկե, ունի խորհրդանշական իմաստ: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո աջակցությունը հայ ժողովրդին ավելի կարևոր է: Բայց մենք չպետք է այնքան միամիտ լինենք, որպեսզի համարենք, որ աղոթքով խաղաղություն կտիրի մեր տարածաշրջանում: Մենք, իրականում, չունենք աջակիցներ Ղարաբաղի հարցում ոչ տարածաշրջանում, ոչ աշխարհում: Մենք, որպես պետություն քայլ առ քայլ թուլացրել ենք մեր պետության հիմքերը, ու եթե դա չանեինք` այսօր կարող էինք ակնկալել և տեսնել, որ աշխարհը քննադատում է ագրեսոր Ալիևին այնպես, ինչպես մենք կցանկանայինք, որ դա հնչեր: Աշխարհն այսօր փոխվում է ոչ թե ամիսների ու օրերի ընթացքում, այլ` րոպեների: Մենք համահունչ ենք այս աշխարհի պահանջներին ու չափանիշներին: Մենք ծվարել ենք Ռուսաստանի «փեշերի» տակ, հավերժ սպասում ենք, որ Մոսկվան մեզ կաջակցի, բայց Մոսկվան ամեն անգամ ապացուցելու է, որ ունի իր շահը, որը չի համընկնում հայկական շահերի հետ: Ինչ է անում գործնականում մեր իշխանությունը, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորման գործընթացում ապակառուցողական դիրք բռնած Ադրբեջանին աշխարհն ընկալեր այնպես, ինչպիսին որ կա... Ոչինչ, մենք բավարարվում ենք այն համոզումով, թե` «աշխարհը գիտի, թե ինչ է եղել», «աշխարհը գիտի, ով է սանձազերծել ապրիլյան պատերազմը»... Բայց, ներեցեք, աշխարհը գիտեր նաև, թե ով էր սկսել Ղարաբաղյան պատերազմը 90-ականների սկզբին, և ի՞նչ... Այսինքն, ամուր, հզոր, կայացած պետություն ունենալու համար պետք է պետականություն ունենալ, որպեսզի աշխարհը հաշվի նստի քո տեսակետի հետ: Երկրի ներսում` վե՞րջ ենք տվել մենաշնորհին, արդարությո՞ւն ենք հաստատել, որպեսզի մեր քաղաքացիները խաղաղ ու ապահով ապրեն: Ո՛չ... Հետևաբար, միայն աղոթքը մեզ չի փրկել ու չեն փրկի նաև սրանից հետո... Թամար Բագրատունի

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am