Ալիևը` թակարդում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ ժամանակներս կմեկնի Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատանքներին։ Ադրբեջանի համար Դավոսի ֆորումը շատ կարևոր է, քանի որ այդ ֆորումը երկրի տնտեսություն օտար ներդրումներ ներգրավելու շուրջ բանակցություններ վարելու հարթակ է հանդիսանում, որոնցով ներկայումս շահագրգռված է պաշտոնական Բաքուն։ Մինչ Ալիևը պատրաստվում է ներդրումներ անելու համար գրավել այլ երկրներին, սեփական երկրում իրավիճակն ավելի ու ավելի է բարդանում: Ալիևը տնտեսական ու սոցիալական հարցերի լուծմանը նվիրված խորհրդաժողովում հայտարարել է պաշտոնյաների թիվը կրճատելու մասին։ Խորհրդաժողովում Ալիևը հայտարարել է, որ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ նման միջոցառումները պետք է լինեն մշտական, և ոչ անհրաժեշտ պետական կառույցները կա՛մ պետք է միավորվեն, կա՛մ էլ վերացվեն։ Նրա խոսքով՝ արդեն իսկ տրվել են արժութային շուկայի կարգավորմանն ուղղված ցուցումներ և պատրաստվել են առաջարկներ. «Այդ ոլորտում պետք է պատրաստվի օրենսդրական բազա, և հարցը կդիտարկվի խորհրդարանի արտահերթ նիստում»։ Բացի այդ, Ալիևը հանձնարարել է նախապատրաստել մասնավորեցման ընդլայնված ծրագիր՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ, օտար և տեղական ներդրումների ներգրավմամբ, բարելավել բիզնես-միջավայրը, որպեսզի ձեռք բերվի տնտեսական աշխուժություն։ Իսկ Ադրբեջանի կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովը հայտարարել է, որ բանկային սեկտորի ամրապնդման շրջանակում 5 կամ 7 բանկեր կարող են միավորվել: Ըստ Ռուստամովի՝ Կենտրոնական բանկը արդեն հայտեր է ստացել մի քանի միավորումների հաստատման համար: Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ միջազգային ֆինանսական հաստատությունները հետաքրքրություն են ցուցաբերել ադրբեջանական բանկերի համախմբմանը մասնակցելու շուրջ: Բանկերի միավորման վերաբերյալ Ադրբեջանի ԿԲ-ի ղեկավարի հայտարարությունը հնչում է երկրում շարունակվող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել ազգային արժույթի՝ մանաթի ամրապնդմանն ուղղված քայլերի փաթեթին: Ադրբեջանցի պատգամավորների համար ձմեռային արձակուրդներն ավարտվեցին նախատեսվածից տասն օր շուտ: Նման շտապողականության պատճառը երկրում ստեղծված տնտեսական ծանր կացությունն է: Ադրբեջանական Միլի Մեջլիսն արտահերթ նիստ էր գումարել, որի գլխավոր օրակարգային հարցը 2016-ի պետական բյուջեի մասին արդեն իսկ հաստատված օրենքում փոփոխություններ կատարելն էր: Նախորդ տարեվերջին ընդունված այս փաստաթղթում ադրբեջանական նավթի ակնկալվող տարեկան միջին գինը հաշվարկվել էր մեկ բարելի դիմաց 50 դոլարի սահմաններում: Այսօր, սակայն այդ գինը գրեթե կրկնապատիկ ցածր է: Ադրբեջանական նավթի մեկ բարելը միջազգային շուկայում այս շաբաթ վաճառում են ամերիկյան 29 դոլարով: Ֆինանսական շուկայում ստեղծված կացության մասին այսօր Միլի Մեջլիսի պատգամավորների առջև բացատրություններով հանդես եկավ Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը: «Լուրերը, թե շուտով մեկ դոլարը երկու մանաթով են վաճառելու, իրականությանը չեն համապատասխանում: Մյուս կողմից մենք պետք է հստակորեն ըմբռնենք, որ երբ մեկ բարելի գինը 30 դոլարից ցածր է, տնտեսությունը մուտք է գործում մի յուրատեսակ մռայլ գոտի, որտեղ կատարված ծախսերը իրենց արդեն չեն արդարացնում: Այսուհետ մենք պարզապես ստիպված ենք մեր տնտեսությունը կառուցել` ելնելով նավթի մեկ բարելի դիմաց 25-30 դոլար գնից»,- ասաց Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահը: Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեի համոզմամբ՝ այսօր միայն կտրուկ քայլերով է հնարավոր հաղթահարել տնտեսական ճգնաժամը: «Պետական և կառավարական կառույցները իրեն գործունեության ընթացքում նավթային արդյունաբերության հիմքի վրա ստեղծված տնտեսությունից պետք է անցում կատարեն դեպի հիմնականում ազատական հիմքերի վրա կառուցված հարաբերություններ: Չնայած նավթի գնի գրեթե քառապատիկ նվազմանը, Ադրբեջանի կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի ֆինանսավորումից: Դրա հետ մեկտեղ 2016-ի բյուջեի ծախսային մասն ըստ ամենայնի պետք է կրճատվի»,-հայտարարում էր պատգամավորը: Պատգամավոր Զահիդ Օրուջի կարծիքով՝ հարկավոր է կրճատել երկրում գործող պետական գերատեսչությունների թիվը: «Ո՞ւմ է պետք, ասենք, էներգետիկայի նախարարությունը, եթե դրա բոլոր գործառույթները կատարում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը»,- դիմելով գործընկերներին՝ հարցնում էր պատգամավորը։ Մեկ այլ ադրբեջանցի օրենսդիր էլ` Գուդրաթ Հասանղուլիևը, որպես բյուջետային մուտքերի ավելացման միջոցներ մատնանշում էր զբոսաշրջության զարգացումն ու պետական սեկտորի սեփականաշնորհումը.- «Հարկավոր է վերացնել տարբեր երկրների, նախևառաջ հարևան պետությունների՝ Թուրքիայի, Իրանի, Եվրամիության հետ գործող վիզային ռեժիմը: Դա հնարավորություն կտա զարգացած պետությունների բնակիչներին մեր երկրում ազատորեն գումար ծախսել: Բացի այդ եկել է մի շարք պետական կառույցների, օրինակ, Ադրբեջանական ավիաուղիների` AZAL-ի սեփականաշնորհման ժամանակը»։ Ի դեպ, Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է շրջանառվող այն տեղեկությունը, թե կրճատվել է զինվորականների վարձատրությունը։ Ավելի վաղ, ադրբեջանական Caspian Defense Studies Institute-ը, վկայակոչելով Գլխավոր շտաբում իր աղբյուրները, հայտնել էր, որ 2016-ի հունվարից 30-50 տոկոսով նվազեցվել են Ադրբեջանի զինված ուժերի հազարավոր զինծառայողների աշխատավարձերը։ Բացի այդ, ՊՆ-ի ու ԳՇ-ի տասնյակ աշխատակիցների առնչվելու է պաշտոնի իջեցումն ու զորամասեր ուղարկվելը, ինչը նշանակում է, որ նրանց աշխատավարձերը նվազելու են։ Աղբյուրը հավելել է, որ երկու ամսում՝ դեկտեմբերին ու հունվարին, Ադրբեջանի ՊՆ-ի մի շարք զորամիավորումներ վերացվելու են և գործարկվելու է կորպուսների ղեկավարության կրճատման մեխանիզմ։ Առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են ակնկալվում բանակում։ Այս ամենը կապված է նավթի գնանկման ու մանաթի արժեզրկման հետ։ Ադրբեջանում ստեղծված բավական ծանր ֆինանսատնտեսական վիճակում` իշխանությունները փորձում են կանխել սոցիալական բունտը: Ադրբեջանի Գուբա քաղաքում ներքին զորքերը կիրառել են արցունքաբեր գազ և ջրցաններ՝ գնաճի և գործազրկության դեմ զանգվածային բողոքի ակցիան ցրելու համար: Քաղաքի բնակիչները հավաքվել էին կենտրոնում: Շրջանային վարչակազմի ղեկավարը ցուցարարներին խոստացել է լսել նրանց պահանջներն ու օգնել լուծելու խնդիրները: Սակայն ցուցարարները, միևնույն է, փորձել են փակել Գուբա-Բաքու ավտոճանապարհը: Ներքին զորքերն ու ոստիկանությունը սկսել են հավաքվածներին ցրել արցունքաբեր գազով և պոմպերից ջրով: Թամար Բագրատունի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am