Մոսկվայի սենսացիոն հարվածը Ադրբեջանին

Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ բանակցությունների վերաբերյալ տարածած ինֆորմացիային որոշել է հակադարձել: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն որակել է «անբարեխիղճ»: Երեկ հերթական բրիֆինգի ժամանակ լրագրողները Զախարովային խնդրել են պարզաբանել իրավիճակը, երբ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ադրբեջանցի պաշտոնյան հնչեցրել է հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված հայտարարությունից տարբերվող մեկնաբանություն: Խոսելով Մամեդովի հայտարարության մասին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. «Դա Ադրբեջանի կողմից ձեռքբերված համաձայնությունը սեփական տեսանկյունից մեկնաբանելու փորձ է: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներն ընդունել են եռակողմ հայտարարություն: Նրանք վերահաստատել են, և այդ համաձայնագրում հստակ նշված է, Վիեննայում հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովում ձեռքբերված պայմանավորվածությունները»: Այնուհետև ընթերցելով Սանկտ Պետերբուրգում ընդունված փաստաթուղթը՝ Զախարովան նշել է, որ այն հրապարակային է, հասանելի է համացանցում և ավելացրել. «Ես կխնդրեի, կարծում եմ՝ դա նաև կոլեկտիվ խնդրանք է՝ առաջնորդվել միայն հայտարարության բնօրինակով, այլ ոչ թե հանդիպման արդյունքները մեկնաբանելու փորձ հանդիսացող բավականին անբարեխիղճ հայտարարություններով: Կա հստակ հայտարարություն, այն հրապարակվել է և հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ: Հենց դա էլ պետք է հիմք ընդունել, այլ ոչ թե որևէ մեկի կամայական ընթերցանությունը կամ այլասերված մեկնաբանությունը»: Հիշեցնենք, որ Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ բանակցություններից մեկ-երկու օր անց պաշտոնական Բաքուն «ազդարարեց», թե ինչի շուրջ են պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ: «Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ կոնֆլիկտը պետք է լուծվի փուլերով. նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա` հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է նա: Մարիա Զախարովայի անդրադարձն, իրականում, կարելի է սենսացիոն անվանել, որովհետև, սա ոչ այլ ինչ է, քան ապտակ Ալիևի իշխանություններին, որոնք ցանկացած փաստ աղավաղելու և կեղծիքներով ներկայացնելու մեծ «վարպետություն» ունեն: Ի՞նչ կարելի է եզրակացնել Մարիա Զախարովայից: Սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքից, այսպիսով, որոշակի պատկերացումներ կարելի է պարզել: Ադրբեջանի իշխանությունները, կարելի է պատկերացնել, որ այսօր, մեղմ ասած, այնքան լավ վիճակում չեն: Ալիևը, վստահաբար Բաքվում այլ ակնկալիքներ է ունեցել, ավելի ճիշտ, հույս է ունեցել, որ Մոսկվան ճնշումներ բանեցնելով Հայաստանի նկատմամբ, կստանա Սերժ Սարգսյանից այն, ինչ նա երազում է. ոչ թե կարգավորում հիմնված սկզբունքների վրա, այլ նրա պահանջների բավարարում` «շրջանների ազատում», ապա` բանակցություններ: Բաքվի այս աբսուրդային բանաձևը, որը Ալիևի պատկերացրած «կարգավորումն» է, իրականում, աբսուրդային է, ոչ միայն այն առումով, որ բացառապես Ադրբեջանի պահանջն է, այլ սա կարգավորման` հրապարակված սկզբունքների փիլիսոփայության դեմ է: Եթե Ալիևը համարում է, որ պետք է «գրավյալ շրջանների ազատումից հետո» բանակցեն, էլ ինչու՞ է տարիներ շարունակ ինքը բանակցությունների սեղանի շուրջ նստում պաշտոնական Երևանի հետ: Այս առումով, Ադրբեջանի իշխանություններն, իսկապես, հայտնվել են ծանր իրավիճակում: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ փաստորեն, նույնիսկ պաշտոնական Մոսկվան ստիպված եղավ արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունները խեղաթյուրում են տեղի ունեցած հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածություններն ու բանակցությունների արդյունքները` տարածելով սեփական մեկնաբանությունները, որպես` բանակցություններում ձեռքբերված համաձայնություն: Թամար Բագրատունի

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am