Ագրեսորին «կսեղմե՞ն պատին»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ նախարարն իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էյրոյի հետ կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիտ Բրինկի հետ: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքը: «Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա դրությունը, էներգետիկ, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունը: Ադրբեջանի արտգործնախարարը տիկին Բրինկին իրազեկել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին»,- ասել է Հիքմեթ Հաջիևը: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նկատվում է, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, մեծապես կենտրոնացել է` ոչ մի դեպքում նոր էսկալացիա թույլ չտալու վրա: Սա մի կողմից, իհարկե, հուսադրող փաստ է, որ բանակցությունները, հանդիպումները ղարաբաղյան կարգավորման շուրջ որոշակի երաշխիք են, որ Ալիևը նոր ագրեսիայի չի դիմի, սակայն սա ամենևին չի նշանակում, որ բանակցությունները կստիպեն Բաքվին ընդունել ավելի կառուցողական կեցվածք: Ավելին, չկա որևէ երաշխիք, որ մի որոշ ժամանակ հանդիպումներից, բանակցություններից հետո Ալիևը չի դիմի նոր արկածախնդրության: Սա բացառելու համար անհրաժեշտ է անհապաղ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղադրումը շփման գծում և սահմաններում: Դա էապես կնվազենի լարվածության մեծացումը` թույլ չտալով Ադրբեջանի իշխանություններին սանձազերծել փոքր պատերազմներ ու դիվերսիոն գործողություններ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ–ն շարունակում է իր աշխատանքները սահմանային վերահսկողական մեխանիզմների ներդրման ուղղությամբ, սակայն առայժմ ձեռքբերված կոնկրետ արդյունքների, կամ` պայմանավորվածությունների մասին խոսք չկա: Ավելին, կան խոսակցություններ, թե մեխանիզմների տեղադրումը, կարող է ամիսներ, նույնիսկ տարիներ տևել: Բայց մի՞թե Ալիևի ուզածն էլ հենց դա չէ...Միջնորդները պետք է հնարավորինս արագ գործեն, քանի թարմ են ապրիլյան քառօրյա պատերազմի վերքերը: ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը 168.am-ին տված հարցազրույցում խոսել է` սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի հետ կապված մանրամասների մասին: Անդրադառնալով հետաքննական, վերահսկողական կամ մոնիտորինգային մեխանիզմներին, հարցին, թե կոնկրետ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ մեխանիզմը և ինչպե՞ս, որտե՞ղ  է գործելու: Ի՞նչ ուժեր են դրանք գործարկելու Ղարաբաղում, Ուորլիքն ասել է. «Հետաքննությունների մեխանիզմի հետ կապված մանրամասները, օրինակ՝ այն, թե ինչպիսի առաջադրանք կիրականացնեն հետաքննիչները, ինչ հանգամանքներում նրանք կտեղակայվեն շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, դեռևս քննարկվում է կողմերի միջև: Այդ մեխանիզմի ներդրման հարցով պատասխանատու կազմակերպությունը կլինի ԵԱՀԿ-ն, իսկ Եռանախագահները՝ որպես ԵԱՀԿ միջնորդներ, կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ առաջարկները հղկելու ուղղությամբ»: Պետք է արձանագրել, որ այս մեխանիզմների տեղակայումն, իսկապես, մեծապես կնպաստի շփման գծում և սահմաններին կայունության, հրադադարի հաստատմանը: Ադրբեջանի հնարավոր դիվերսիոն գործողությունները, հարձակումներն այլևս թաքցնել ու դրանք հայկական կողմի վրա բարդելու Բաքվի հաստատած ավանդույթը կտապալվի: Մնում է հուսալ, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ալիևին «կսեղմեն պատին»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am