Ռուսական զենքի առեղծվածը

Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի և Հայաստանի Նախագահներ Վլադիմիր  Պուտինի և Սերժ Սարգսյանի  երկկողմ հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բխում են թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի պետական շահերից: Այս մասին իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ավարտին լրագրողներին հայտնել է կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստում կուսակցության և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում իր հանդիպումների արդյունքները:   «Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները նաև ստրատեգիական առումով պետք է զարգանան»,- ընդգծել է իշխող կուսակցության մամուլի խոսնակը: Հարցին, թե ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը, արդյո՞ք զենքի մասին է, որի մասին շատ է խոսվում՝ Էդուարդ Շարմազանովը հաստատեց. «Ես այն քաղաքական գործիչների թվին եմ պատկանում, որ ասում եմ՝ պետք է խորացնել մեր հարաբերությունները Մոսկվայի հետ: Եվ այո, սպառազինությունների առումով, նաև ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների զարգացման առումով ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ»: Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում առանց այն էլ, ինչպես ասում են, ամեն ինչ չէր փայլում, դրան ավելացել է 200 միլիոն վարկի դիմաց ռուսական սպառազինության մատակարարման հարցը: Հնարավոր է, որ Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած եռակողմ բանակցություններում, Պուտին-Սարգսյան երկկողմ հանդիպմանը քննարկված լինի նաև այս հարցը: Բայց արդյոք դա երաշխի՞ք է, որ ռուսական զենքը Հայաստան կհասնի օրինակ առաջիկա ամիսներին: Բոլորովին: Մանավանդ, որ արդեն ունենք դառը «փորձ». ռուսական զենքի մատակարարումը անվերջ ձգձգվում է.... Հետևաբար, կարող է կրկին ձգվել ամիսներ: Միայն այս փաստը, բավարար է նկատելու, որ հայտարարությունները, թե հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ռազմավարական առումով պետք է զարգանան, կամ, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բխում են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից` իսկապես անհավատալի են: Ավելին, միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանին խոստացել է տրամադրել զենք` 200 միլիոն վարկով, սա արդեն խոսում է այն մասին, թե որքան ցածր մակարդակի վրա են այսօր գտնվում հայ-ռուսական հարաբերությունները: Բացի այդ, որո՞նք են Հայաստանի ու Ռուսաստանի` Ադրբեջանին «մինչև ատամները» զինե՞լը, իսկ հետո Հայաստանի խոստանա՞լ 200 միլիոն վարկի դիմաց զենք ու ձգձգել այդ գործընթացը: Իրականում, արդեն շատերի համար է պարզ, որ Հայաստանի զինելու հարցում խոչընդոտը Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունն է: Սա փաստ է, որի ծանր հետևանքներին առաջիկայում, հնարավոր է, շատ հաճախ բախվենք: Թամար Բագրատունի

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am