«Հրապարակ» թերթը գրում է. «Դատելով ԲՀԿ ղեկավարի հարցազրույցներից ու վրդովմունքից, կոալիցիա մտնելու ՀՅԴ-ի որոշումը ԲՀԿ-ում ծանր են տարել։ Եվ այն, թե ԲՀԿ-ն չի քննարկում կոալիցիայի հարցը, քանի որ առեւտրի չի գնում, ինքնանպատակ կոալիցիաներ չի կազմում, եւ Սահմանադրությանն աջակցությունն իրենց հոգուց բխող պահվածք էր, այլ ոչ թե կոալիցիա մտնելուն ուղղված քայլ, ընդամենը աղվեսի եւ խակ խաղողի մասին ասացվածքն է հիշեցնում։
Մենք տեղեկացանք, որ այս «խրոխտ» պահվածքից ԲՀԿ գործարար թեւը զայրացել է, քանի որ հանրաքվեի անցկացմանն աջակցելուց հետո անհամբեր սպասում էր հատուցման պահին։ Նրանք պատրաստվում են առաջիկայում խոսել կուսղեկավարի հետ։ «Որ էդքան պատերազմից հետո աջակցեցինք սահմանադրական փոփոխությունների գործընթացին, կողմ քվեարկեցինք կառավարության բյուջեին, հիմա ինչու դերասանություն անենք, թե «ինքնանպատակ» չէ պաշտոն վերցնելը»,- ասաց գործարար պատգամավորներից մեկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը