Գերմանական դատարանի ապտակը Էրդողանին

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Օլանդի նախընտրական խոստումներից է, հիշեցրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նրա տեղեկություններով՝ Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում քրեականացնող նոր օրինագծի տեքստը գրեթե պատրաստ է, «և առաջիկայում այդ մասին կլսենք»: Դեսպանը ընդգծել է, որ օրինագիծը, սակայն, չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ՝ Ֆրանսիայի կողմից ճանաչված բոլոր ցեղասպանություններին: «Այս հունվարին Ֆրանսիայի հայկական կառույցների համակարգող ժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ ունեցավ և հստակորեն ասաց, որ պետք է կրկին սկսել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթացը: Հստակ հանձնարարություն տրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային՝ ձեռնամուխ լինել նոր օրինագծի մշակման աշխատանքներին: Ենթադրում եմ, որ նոր օրինագծի տեքստը գրեթե պատրաստ է: Առաջիկայում մենք օրինագծի մասին կլսենք», - ասաց դեսպանը։ Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին, ըստ որի, քրեականացվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը: Հաջորդ տարվա հունվարին օրինագիծն անցավ նաև Ֆրանսիայի Սենատում, սակայն մեկ ամիս անց՝ փետրվարին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկրի Սահմանադրությանը հակասող ճանաչեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող այդ օրինագիծը՝ նշելով, որ «[ցեղասպանության] ժխտման համար տույժ և քրեական պատասխանատվություն սահմանելով, օրենսդիրները հակասահմանադրական ոտնձգություն են կատարել խոսքի և արտահայտման ազատության նկատմամբ»: Գերմանիայի Բունդեսթագի որոշումն, իրականում, ունենալու է շղթայական ռեակցիա աշխարհի այլ երկրների համար: Գերմանիան այն պետությունն էր, որն արդեն աշխարհում առաջատար երկրի ազդեցությամբ պետք է համամարդկային արժեքները կրողի հարցում բոլոր խնդիրներում ունենար հստակ դիրքորոշում: Այդ խնդիրը Հայոց Ցեղասպանության հարցն էր: Այժմ այն պետությունները, որոնք ցանկանում են իրենց ազդեցության մակարդակով միջազգային հարթակում իրենց ուրույն տեղն ունենան` պետք է հետևեն Գերմանիայի օրինակին: Առհասարակ, Թուրքիայի շանտաժներն ուղղված եվրոպական երկրներին վերջին ամիսներին որոշակի վերաբերմունք արթնացրեցին: Եվրոպական հայացքն ուղղված Էրդողանին ավելի խիստ է դառնում: Մի օրինակ էր Գերմանիայում դատական մի գործը: Թուրքիայի նախագահը դատական հայց էր ներկայացրել հրատարակչատան տնօրենի դեմ, երբ վերջինս հրապարակավ պաշտպանել էր Էրդողանին վիրավորող բանաստեղծության հեղինակին։ Թուրքիայի նախագահը, սակայն երկրորդ պարտությունը կրեց գերմանական դատարանում. Վերաքննիչ դատարանը և՛ս որոշեց մերժել Ռեջեփ Էրդողանի հայցը Axel Springer-ի դեմ, որը մոտ 150 անուն թերթ ու ամսագիր է հրատարակում ավելի քան երեք տասնյակ երկրներում: Եվրոպայի խոշորագույն այդ հրատարակչատան տնօրենի դեմ Թուրքիայի նախագահը դատական հայց էր ներկայացրել անցած մայիսին, երբ նա հրապարակավ պաշտպանել էր Էրդողանին վիրավորող բանաստեղծության հեղինակ, երգիծաբան Յան Բյոհմերմանին: «Ես բարձրաձայն ու լիաթոք ծիծաղեցի բանաստեղծությունը լսելիս»,- Welt-ում գրել էր Axel Springer-ի տնօրենը՝ պնդելով, թե այն խոսքի ազատության դրսևորում էր և արվեստի նմուշ: Անկարայում, մինչդեռ, երգիծական այդ բանաստեղծությունն ավելի քան լուրջ էին ընդունել: Արտգործնախարարությունը բողոքի նոտա էր հղել՝ պաշտոնապես պահանջելով Գերմանիայի իշխանություններից քրեական գործ հարուցել կատակերգակի դեմ՝ օտար երկրի առաջնորդի արժանապատվությունը վիրավորելու համար: Գերմանացի լրագրողներին դատարան տանելու՝ Էրդողանի փորձերը բողոքի մեծ ալիք էին բարձրացրել երկրում, լրատվամիջոցները պնդում էին՝ սեփական երկրում հարյուրավոր լրագրողների ու ընդդիմախոսների բանտերը նետելուց հետո, Թուրքիայի նախագահը հիմա էլ Եվրոպայում է փորձում իր կարգերը հաստատել: Աղմկահարույց բանաստեղծության հեղինակին պաշտպանելու համար գերմանական մամուլը վերջին շաբաթներին մեկը մյուսի հետևից Էրդողանի վերաբերյալ քննադատական հոդվածներ էր հրապարակում, հեռուստաընկերություններն էլ հաղորդումներ էին հեռարձակում՝ է՛լ ավելի բորբոքելով Անկարայի զայրույթը: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի արտգործնախարարությունը կրկին փակ զրույցի էր հրավիրել Գերմանիայի դեսպանին՝ հեղինակավոր ARD հեռուստաընկերությամբ հեռարձակված երգիծական տեսանյութի կապակցությամբ, որը բացահայտ ծաղրում էր Թուրքիայի նախագահին՝ խոսքի ազատությունը ճնշելու համար։ «Նա ամենակարող է, թե մի բան գրես, որը դուրը չգա, վաղը կհայտնվես ճաղերի հետևում», - ասվում էր տեսանյութում։ Գերմանական հեղինակավոր մեկ այլ պարբերական էլ, իր համերաշխությունը հայտնելու համար, Մամուլի ազատության օրը ողջ համարը նվիրել էր Թուրքիայում խոսքի ազատության վիճակին՝ հոդվածներ հրապարակելով Էրդողանի կողմից հետապնդվող լրագրողների ու ընդդիմախոսների վերաբերյալ: 2014-ին իշխանության գալուց հետո Թուրքիայի նախագահն արդեն 1800 քրեական գործ է հարուցել սեփական երկրում՝ իր արժանապատվությունը վիրավորելու համար։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նույնը կրկնվի մեր երկրում», - ասել են գերմանացի լրագրողները։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am