Հայաստանի միակ արժանիքը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը համարում է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին՝ չնայած այդ միության հասցեին այսօր հնչող սուր քննադատությանը: «Այդ ամբողջ քննադատությունը Եվրասիական տնտեսական միության հասցեին միանգամայն անհիմն է», «Ազատության» հետ զրույցում հայտարարել է դեսպանը՝ հիմնավորելով «Արդյունքներն են․ մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին ամիսներին աճել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես միանշանակորեն հայտարարվեց երեկ Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների զրույցի ժամանակ»: Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արևմտյան ապրանքների փոխարեն ռուսաստանյան շուկա ավելի մեծ ծավալով ապրանքներ կներմուծվեն ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանք Հայաստանից: Ի պատասխան հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է տարածված կարծիքը, թե հայկական գյուղմթերքը այդպես էլ չի կարողացել լրացնել ռուսաստանյան շուկայում առաջացած բացը, Վոլինկինն ասել է. «Միանշանակ է, որ անցյալ տարի հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը հսկայական աճ է արձանագրել: Պարզապես Հայաստանը փոքր երկիր է և չի կարող ամբողջովին գրավել ռուսաստանյան շուկան»: Անդրադառնալով ռուս-վրացական սահմանին բեռնատարների կիլոմետրանոց հերթերին՝ դեսպանը հավաստիացրեց․ - «Բոլորովին վերջերս որոշում է կայացվել, որ Հայաստանի համար պետք է առանձնացվի հատուկ գիծ»: Ինչ վերաբերում է Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթուղուն, որը անցնում է Աբխազիայի տարածքով, դեսպանը փոխանցել է, որ այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ ընթանում են, և Հայաստանի համար անչափ կարևոր այդ երկաթգիծը ապագայում կարող է վերաբացվել: Պաշտոնական Մոսկվան Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ամբողջությամբ տեղափոխել է Հայաստան-ԵԱՏՄ փոխհարաբերությունների դաշտ: ՈՒ դա բնական է. հայ-ռուսական հարաբերությունները, որոնք կոչվում են ռազմավարական, վաղուց այդպիսին չեն երկկողմ հարաբերություններում: Հայաստանը ռուսների մոտ ընկալվում է ոչ թե որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, այլ որպես գործընկեր պետություն, որն անդամակցել է ԵԱՏՄ-ին: Ավելին, ռուսական կողմը քիչ է մնում հայտարարի, որ Հայաստանի փրկությունը ԵԱՏՄ-ին անդամակցելն էր: Հետաքրքիրն այն էր, որ օրերս Սանկտ Պետերբուրգում անցկացված եռակողմ բանակցություններում, որտեղ պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները քննարկվեին, անգամ Պուտինն էր խոսում Հայաստանի հետ ինտեգրացիոն գործընթացների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում զարգանում են ինտենսիվորեն. «Կարելի է ընդգծել, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր հարաբերությունները զարգանում են ավելի ինտենսիվորեն, քան ավելի վաղ էր, ինչը մեծապես ուրախացնող է: Կա հնարավորություն և կա անհրաժեշտություն՝ քննարկելու համար, թե ինչպես մենք պետք է գործենք հետագայում: Ներկայումս Հայաստանը գլխավորում է ՀԱՊԿ-ը, և աշնանը պետք է տեղի ունենա բարձր մակարդակի հանդիպում»: ՌԴ նախագահն այնուհետև ընդգծել էր, որ աճել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը, լավ ցուցանիշներ կան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման ոլորտում: Ու սա ղարաբաղյան բանակցությունների ընթացքում: Եթե Հայաստանի միակ արժանիքն այն է, որ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, սա այլ հարց է: Բայց դյուրին կլիներ, եթե նաև այդ համագործակցության արդյունքները նշվեին` թե տնտեսական զարգացման, թե Հայաստանի անվտանգության պահպանման տեսանկյունից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am