Electricyerevan-ի գործով չկա ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ. հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ 2015թ. հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մեկ տարին լրանալու, հարուցված քրեական գործի ընթացքի եւ տուժած լրագրողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Այսօր լրանում է 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիան իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառմամբ ցրելու մեկ տարին։ Այդ իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաեւ 13 լրագրող եւ օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը։ Ոստիկանական ստորաբաժանումների այս գործողությունները նպատակաուղղված բնույթ էին կրում, ինչի ապացույցներն են լրագրողների նկարահանող սարքերը միտումնավոր ջարդելու, դրանց հիշողության քարտերը ապօրինի առգրավելու, լրատվամիջոցների աշխատակիցներին տարբեր բաժիններ բերման ենթարկելու, տեսագրություններն ու լուսանկարները ոչնչացնելու բազմաթիվ փաստերը։ Տասը օր հետո կլրանա նաեւ այս դեպքերով հարուցված քրեական գործի մեկ տարին։ Համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայության տրամադրած տեղեկությունների՝ այն երկարաձգվել է մինչեւ ս. թ. օգոստոսի 17-ը։ Նախաքննության ընթացքում հարցաքննվել են ԶԼՄ-ների 25 ներկայացուցիչներ, որոնցից 21-ը տուժող են ճանաչվել։ Սակայն զավեշտալին այն է, որ մինչ օրս գործով չկա եւ ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երեւում է, թե ովքեր են վայրագություններ իրականացնողները։ Այս ամենը վկայում է քրեական գործը ձեւական վարելու եւ այն կոծկելու միտումի մասին։ Մենք՝ ներքոստորագրյալներս, կրկին արտահայտելով մեր վրդովմունքը 2015 թվականի հունիսի 23-ին իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, վերահաստատում ենք իշխանություններին ուղղված մեր պահանջները. անաչառ եւ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործի նկատմամբ եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։   ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ») ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ցուցադրվել է թուրքական արտադրության մակնիշի ավտոմեքենայի նոր մոդելը ՌԴ-ի հետ կապի համար ավելի ձեռնտու է ճանապարհը ՀՀ–ով, ոչ թե Ադրբեջանով. իրանցի փորձագետ Աշխատավարձի, թոշակի ու նպաստի բարձրացում 2025թ. էլ չի լինելու Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի» Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել (video) Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Երևանում Ելիսեյան պալատում էլ հաց կերավ Տերյան փողոցում բախվել է 5 մեքենա. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա Եթե ​​նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին. Դավիթ Անանյան Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան էդմոն Մարուքյանի կինը համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում 11 փրկարար է զոհվել Նախընտրական շրջան ապրող Վրաստանում թեժ օրեր են սպասվում․ Վահե Սարգսյան «Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Այգիները ծանր մետաղներով հագեցած Դեբեդի մոխրագույն ջրով են ոռոգվում ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում, խուսափում է պատասխանատվությունից Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում, նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել «Դաբրո»՝ արդարադատության համար Ավինյանին փողը քչություն է անում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am