Ինչ է պատահել Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սենսացիոն հայտարարություն է արել. նա խոստովանել է, որ Միացյալ Նահանգները միակ գերտերությունն է... Նա նման հայտարարություն է արել Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ելույթ ունենալիս։ «Ամերիկան մեծ տերություն է։ Այսօր, հավանաբար, միակ գերտերությունը։ Մենք դա ընդունում ենք»,- ասել է Պուտինը: Պուտինը նաև հավելել է, որ Մոսկվան ցանկանում է և պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ անկախ ընտրությունների ընթացքից, սակայն նախազգուշացում է արել Վաշինգտոնին Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու հարցում։ Երբ ամերիկացի պաշտոնյաներն էին վստահեցնում, որ ԱՄՆ-ն գերտերություն է, մի ժամանակ այդ արձանագրումը ծիծաղ էր առաջացնում Մոսկվայում. Ռուսները ծաղրում էին: Բայց... Անցավ մի որոշ ժամանակ, և նույնիսկ Պուտինն այսօր արձանագրում է մի անհերքելի փաստ: Ի դեպ, Վաշինգտոնը հազիվ, թե ակնկալում էր Պուտինից նման արձանագրում: Առանց այդ մասին Պուտինի մակարդակով էլ հայտարարելու` Վաշինգտոնը դա գիտի: Այսպես, ինչու՞ Պուտինը հիմա նման հայտարարություն արեց: Այս հարցին պատասխանելու համար պետք է մեկ այլ հարց բարձրացնել` իսկ կարող է Պուտինը հավերժ լարված պահել Ռուսաստանի հարաբերությունները արևմուտքի հետ: Մանավանդ հիմա, երբ ԵՄ-ից հնչում են հավաստիացումներ, որ Արևմուտքի պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի պետք է շարունակվեն: Պուտինը, վաղ թե ուշ կբարելավի հարաբերությունները Արևմուտքի հետ: Նա նպատակ էր դրել Ռուսաստանի ազդեցությունը մեծացնել միջազգային ասպարեզում, ն դա արեց: Այլ հարց է, թե ինչի գնով: Այժմ, երբ Ռուսաստանի ֆինանսատնտեսական ապագան մշուշոտ է, շատերը մոտ ապագայում սոցիալ-տնտեսական գահավիժում են կանխատեսում, Պուտինը կամաց-կամաց արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ քայլեր կձեռնարկի: Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումում ելույթի ընթացքում կոչ է արել վերականգնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդառաջ գնալ, սակայն դա միակողմանի խաղ չէ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի եղել «քայքայման, երկպառակության և խնդիրների», պատժամիջոցների սահմանման նախաձեռնողը։ Նա ֆորումի լիագումար նիստում առաջարկել է փորձագիտական մակարդակով վերականգնել կապերը ԵՄ-ի հետ՝ ստեղծելու մշակումներ ապագա զարգացման համար։ Ռուսաստանը ու ԵԱՏՄ մյուս երկրները կողմ են հանդես գալիս Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, ԱՊՀ երկրների և մի շարք այլ պետությունների մասնակցությամբ մեծ Եվրասիական գործընկերության ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի լիագումար հանդիպմանը։ «Մենք մեր գործընկերների հետ կարծում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը կարող է դառնալ ավելի լայն ինտեգրացիոն ուրվագծի ձևավորման կենտրոններից մեկը»,- ասել է նախագահ Պուտինը՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է մայիսի վերջին Աստանայում ԵԱՏՄ ղեկավարների հանդիպմանը։ ԵԱՏՄ-ն կարող է ներգրավել նոր գործընկերների՝ տեխնոլոգիական խնդիրների կատարման համար՝ հայտարարել է Պուտինը։ Նա ճկուն ինտեգրացիոն կառույցների շրջանակում համագործակցության զարգացման կոչ է արել։ Այնուամենայնիվ, Պուտինն արձանագրել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել Արևմուտքի քայլերին՝ չնայած այն բանին, որ նրան կմեղադրեն ագրեսիվ վարքի համար: Պետք է ապահովել ռազմավարական հաշվեկշիռը՝ հայտարարել է նա. «Ես հստակ գիտեմ, որ մենք ստիպված կլինենք պատասխանել։ Սակայն ես արդեն նախապես գիտեմ, որ մեզ կմեղադրեն ագրեսիվ վարքի մեջ՝ չնայած դա կլինի միայն պատասխան։ Սակայն պարզ է, որ մենք պետք է ապահովենք անվտանգությունը։ Ոչ միայն մեր։ Մեզ համար շատ կարևոր է աշխարհում ռազմավարական հավասարակշռությունը պահելը»։ «Հենց ռազմավարական հաշվեկշիռն է մոլորակի վրա ապահովել երաշխավորված խաղաղություն»,- հավելել է Պուտինը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am