Բարեկամի ու հարևանի «ջան-ջիգյարը»

Ռեալ-պոլիտիկը ստիպում է երկրներին վերանայել իրենց հարաբերությունները հօգուտ բարելավման: Ու դա բնական է: Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից վերջին շաբաթները ազդանշանները վկայում են այն մասին, որ Մոսկվան ու Անկարան երկար ժամանակ լարված չեն կարող մնալ: Թեև որոշակի խնդիրներ կպահպանվեն, բայց արդեն իսկ նկատվում է, որ հարաբերությունները գնում են դեպի նորմալացում: Անկարան ծրագրում է սկսել ուղիղ բանակցություններ` առանց միջնորդների Օրերս թուրքական մամուլը տեղեկացրեց, որ Անկարան մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել մինչև ընթացիկ տարվա օգոստոսի կեսերը: Նրանց հաղորդմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կազմվել է «ճանապարհային քարտեզ», որը բաղկացած է 9 կետից: Ընդգծվում է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման համար որևէ մեկի միջնորդության կարիք չկա: «Ճանապարհային քարտեզի» համաձայն՝ Թուրքիայի պաշտոնատար անձինք մասնակցելու են այն բոլոր պաշտոնական միջոցառումներին, որոնք մինչև օգոստոսի կեսը կանցկացվեն Ռուսաստանում: Վերջնական նպատակը լինելու է մինչև դեկտեմբերի 15-ը «հին օրերին» վերադարձը: Այսպես, որոշակի ազդանշանների փոխանակումից հետո Թուրքիան ծրագրում է կատարել հետևյալ քայլերը, որը ներկայացնում է 1in.am-ը: Բարելավում մինչև օգոստոսի 15-ը: Վերջնական նպատակը՝ մինչև դեկտեմբերի 15-ը երկու երկրների հարաբերությունները բերել մինչճգնաժամային մակարդակին: Բարձր մակարդակով մասնակցություն Ռուսաստանում ընթացող տարբեր միջոցառումների: Առաջիկա երեք ամիսների ընթացքում Անկարան համապատասխան նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներին կգործուղի Ռուսաստան՝ մասնակցելու տարբեր միջոցառումների: Վնասի գնահատում: Մինչև սեպտեմբերի 1-ը կգնահատվի տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում արձանագրված վնասը: Հաջորդ երեք ամիսների ընթացքում այդ վնասը փոխհատուցելու համար ամուր կապեր ստեղծել ռուս գործընկերների հետ: Հաղորդակցման ուղիներ: Երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները նախկին մակարդակին բարձրացնելու համար կներգրավվեն հաղորդակցման բոլոր հնարավոր միջոցները, նախևառաջ ԶԼՄ-ները և ՀԿ-ները: Հրապարակային դիվանագիտություն: Աշխատանքներ կտարվեն մեդիադաշտում. նախևառաջ շեշտը կդրվի այն հանգամանքի վրա, որ ռուսական ինքնաթիռը ընկել է օդաչուի սխալի հետևանքով: Կխոսվի այն մասին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան ռուս ժողովրդի կողքին է եղել, և այժմ երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապերը դարձել են ընտանեկան: Ուշադրություն կբևեռվի այն ջանքերի վրա, որ գործադրում են Ռուսաստանը և Թուրքիան համատեղ թուրքալեզու նախկին խորհրդային երկրները զարգացնելու ուղղությամբ: Կապահովվի Ռուսաստանում թուրքական կինոարտադրության աջակցումը: Այնուհետև` ջանքերի կոորդինացիա: Ներկա փոփոխությունների թելադրանքով՝ արտաքին գործերի նախարարությունում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով կզբաղվի Մերձավոր Արևելքի (Սիրիա) հարցերով զբաղվող բաժինը: «Աշխատանքային խմբի» ներդրում: Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ ներկայացված կլինեն տարբեր ինստիտուտներ: Բիզնես-միությունների ներգրավում: Ուշադրություն կդարձվի ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի աջակցությանը այնպիսի խոշոր բիզնես-կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Թուրքիայի պալատների և ապրանքահումքային բորսաների միությունը (TOBB), թուրք արտադրողների և գործարարների ասոցիացիան (TUSIAD), Անկախ արտադրողների և գործարարների ասոցիացիան (MUSIAD): Առանց միջնորդի: Անկարան ծրագրում է սկսել ուղիղ բանակցություններ՝ համարելով, որ հարաբերությունների կարգավորման գործում միջնորդի մասնակցությունը միայն կդանդաղեցնի գործընթացը: Մոսկվան ուզում է նախկին փոխշահավետ համագործակցության վերականգնում Կրեմլը պատասխանեց Էրդողանի՝ Ռուսաստանի նախագահին ուղղված նամակին, որում արտահայտված էր Էրդողանի՝ «մեր հարաբերությունները արժանի մակարդակի վերադարձնելու» ցանկությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց. «Մենք ցանկանում ենք բարելավել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Մենք ուզում ենք նախկին փոխշահավետ համագործակցության վերականգնում: Սակայն Անկարան պետք է համապատասխան քայլեր անի»: Իսկ ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Անկարան չի արձագանքում երկրների միջև հարաբերությունների նորմալացման՝ Ռուսաստանի կողմից սահմանված պայմաններին. «Ավելի վաղ ռուսական կողմի բազմիցս առաջադրված պայմաններում նախկինի պես կարգավորման պլանում չի երևում որևէ առաջընթաց, որոնց դեպքում հնարավոր կլինի խոսել Թուրքիայի հետ հարաբերություններում գոնե առաջնային նախապայմանների երևան գալու մասին»: Նրա խոսքով` թուրքական ղեկավարության կողմից Ռուսաստանի առաջնորդներին ուղարկված ոչ մի բովանդակալից տարր չի եղել: Իսկ ահա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի օր չի կասեցրել Թուրքիային «Երկնագույն հոսք» գազատարով գազի մատակարարումները` չնայած բոլոր բարդություններին: «Մենք ոչ մի օր չենք կասեցրել Թուրքիայի գազամատակարարումը` չնայած բոլոր բարդություններին: Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսքը» գործում է ողջ ծավալով: Ցամաքային հատվածով մատակարարումներն ընթանում են ողջ ծավալով»,- ասել է Պուտինը: Նոր քայլ ռուս-թուրքական հարաբերություններում Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` ազգային օրվա կապակցությամբ սովորաբար երկրները շնորհավորական ուղերձ են հղում միմյանց: Դա դիվանագիտական հարաբերություններում ընդունված ժեստ է: Որպես կանոն, այդ ուղերձների բովանդակությունը արտացոլում է երկրների միջև հարաբերությունների ընթացիկ իրավիճակը: Ազգային օրվա կապակցությամբ արված ուղերձը պատասխան է ենթադրում, ինչը նշանակում է, որ պատասխանող երկրի համար կարևոր է շնորհավորական ուղերձ հղած երկրի գործընկերությունը: Սովորաբար այդ պատասխանը լինում է գործընկեր երկրի Ազգային օրվա կապակցությամբ արված պատասխան շնորհավորական ուղերձը: Թուրքիայի կողմից Ռուսաստանի Ազգային օրվա կապակցությամբ հունիսի 12-ին նախագահի և վարչապետի մակարդակով շնորհավորական ուղերձի հղումը ճիշտ քայլ էր: Նույնիսկ, եթե այդ ուղերձը անպատասխան մնա, Թուրքիան չպետք է նեղանա Ռուսաստանից. պետք հասկանա, որ Ռուսաստանի վերքը դեռ չի սպիացել: Անարդար կլինի պնդել, որ Ռուսաստանի կողմից հուսադրող ազդանշաններ չկան: Նախագահ Պուտինի խոսքն այն մասին, որ ինքը ողջունում է Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը, պետք է այսպես հասկանալ. «Այդ իրավիճակը շատ նման է մերին, և մեր հարաբերությունների բարելավումը նույնպես լավ կլինի»: Այսինքն, ինչ-որ իմաստով՝ «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր»: Մյուս կողմից էլ՝ Պուտինի հուսադրող և կառուցողական հայտարարությունը «Թուրքական հոսքի» վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը նախկինի պես լավատեսական մոտեցումների պրիզմայով է դիտարկում Թուրքիայի հետ հարաբերությունները: Դատելով այդ ամենից՝ Ռուսաստանը պատրաստ է գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով: Թուրքիան իր հերթին չպետք է ընկնի ընկճախտային տրամադրության մեջ՝ ասելով. «Մենք ինչ ասես չարեցինք, բայց պատասխան արձագանք չենք տեսնում»: Դիվանագիտությունը ոլորտ է, որին դիմում են ընկճախտից դուրս գալու համար, ոչ թե նրա մեջ հայտնվելու համար: Ինչ դռներ ասես ունակ է բացելու այնպիսի միջոցը, ինչպիսին ուղերձն է: 2008թ., երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահ ընտրվեց, այն ժամանակ Թուրքիայի գործող նախագահը, հաղթահարելով նախապաշարմունքները, նրան շնորհավորական ուղերձ հղեց: Սարգսյանը` ի պատասխան շնորհակալություն հայտնեց և Թուրքիա-Հայաստան խաղի առիթով Թուրքիայի նախագահին հրավիրեց Երևան, ինչին Թուրքիայի նախագահը դրական արձագանքեց: Առաջընթաց կգրանցի՞ արդյոք դիվանագիտական այս ուղերձը Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում և կվերածվի՞ արդյոք այն «ֆուտբոլային դիվանագիտության», ինչպես Երևանի հետ հարաբերություններում, հայտնի չէ: Դրա համար Թուրքիան նախ պետք է իրավունք ձեռք բերի մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որ կկայանա 2018թ. Ռուսաստանում, սակայն թուրքական ֆուտբոլի տխուր վիճակից ելնելով՝ հարց է առաջանում՝ չկա՞ արդյոք այլ ճանապարհ: Ռուսաստանն ու Թուրքիան պետք են միմյանց Ըստ Milliyet-ի` ՌԴ-ի և Թուրքիայի միջև «զուսպ» ազդանշանների փոխանակումը թուլացրել է երկու երկրների միջև մինչ այդ առկա լարվածությունը: Կողմերը սկսել են քայլեր անել միմյանց ընդառաջ: Թուրքիան մասնակցեց Անկարայում Ռուսաստանի դեսպանատանը հունիսի 12-ին Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը: Ի պատասխան՝ Ռուսաստանը թույլ տվեց, որ թուրքական ռազմական ինքնաթիռը «հետախուզական թռիչք» կատարի Ռուսաստանի երկնքում: Բայց Ռուսաստանը չի դադարում կրկնել այն պայմանների մասին, որոնք անհրաժեշտ են երկու երկրների միջև հարաբերությունների նախկին բարձր մակարդակը վերականգնելու համար: Դրանք են` ռուսական ինքնաթիռի խոցման համար ներողություն խնդրելը, ռուս օդաչուների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելը, ինքնաթիռի արժեքի փոխհատուցումը: Այս պայմանները, սակայն, չեն կարող հեշտությամբ ընդունելի լինել Անկարայի կողմից: Դրանք, մեծ հաշվով, համընկնում են այն պայմաններին, որ դրեց Թուրքիան Իսրայելի առջև Mavi Marmara նավի բռնագրավումից հետո: Անհրաժեշտ է, որ վերջին օրերի լավատեսական մթնոլորտը պահպանվի և շարունակվի հասարակական կարծիքի վրա ազդեցությունը: Զբոսաշրջություն, արտահանում, էներգետիկա և դրա հետ կապված «Թուրքական հոսք»-ը, որով Ռուսաստանը Եվրոպային կմատակարարի իր էներգետիկ հումքը, և ռուսական ներդրումներ Թուրքիայի ատոմային էներգետիկայի բնագավառում. այս ամենը շատ կարևոր է և թելադրում է երկու երկրներին մերձեցում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել Վայոց ձորում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. վերջինս մահացել է Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային հեռուստաընկերության շենք Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան Թոթափեք ամբարտավանության ու հավակնությունների բեռը. Սրբազանը դիմեց քաղաքական ուժերին Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am