Լևոնի, Ռոբերտի, իսկ` Սերժի՞

«Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ ընտրված Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է: «Համախմբումը», նրա խոսքով, ավելի շուտ շարժում է. «Վերկուսակցական կառույց է լինելու, ժողովրդական շարժում է լինելու, և մենք փորձելու ենք իսկապես համախմբել մեր ողջ հանրությանը: Այդ ճանապարհին մենք պատրաստ ենք համագործակցելու բոլորի հետ անխտիր՝ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, անհատների, որոնք իրենք ցանկություն ունեն երկրում տեսնել իշխանափոխություն»: Համագումարում քննադատության պակաս չկար գործող իշխանությունների հասցեին: Նորաթուխ կուսակցականներն իրար հերթ չտալով ամբիոնից դատապարտում էին Հանրապետականի գործունեությունը: Արտագաղթի, տնտեսության լճացման, ժողովրդի խորացող բարոյալքության, վատ կառավարիչների կամքի բացակայության մասին է խոսել Վարդան Օսկանյանը: Նախկին արտգործնախարարը գնահատեց՝ Հայաստանը կիսաավտորիտար երկիր է՝ կոռուպցիայի բարձր հակումով, առանց ազատ մամուլի․ «Խոսքի ազատությունն այն է, երբ ողջ լրատվական դաշտը թողնված է իր բնականոն զարգացմանը, և ժողովրդի համար ամենահասանելի լրատվամիջոցը՝ հեռուստատեսությունը, ազատ է թողնված և նրան օրակարգ ու սև ցուցակներ չեն պարտադրվում»: Ռոբերտ Քոչարյանի օրոք 10 տարի Արտգործնախարարությունը գլխավորած Վարդան Օսկանյանը իր ելույթից հետո չի բացառել իշխանափոխության շուրջ համագործակցությունը նաև երկրորդ նախագահի հետ: Այժմ Օսկանյանի պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ կուսակցության հետ կապ չունի: Հայաստանի ճահճացած քաղաքական դաշտում, իհարկե, որ նոր կուսակցության ստեղծումը կարելի է դրական որակել, այն առումով, որ այն նոր շունչ կբերի, առողջ բանավեճ կստեղծի քաղաքական կյանքում: Սա այն դեպքում, իհարկե, եթե Հայաստանի քաղաքական դաշտը իրապես քաղաքական լիներ: Բայց ի՞նչ ունենք այսօր... Յուրաքանչյուր ընտրությունից հիասթափված հասարակություն, վարկաբեկված իշխանություն ու ընդդիմադիր կուսակցություններ` նույն դեմքերով, տարբեր «դերակատարումներով»: Ժամանակը ցույց կտա, թե ինչ ճանապարհով է գնում Վարդան Օսկանյանն իր «Համախմբում» կուսակցությամբ և իրականում ում շուրջ է համախմբվում` Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ օրինակ`Սերժ Սարգսյանի: Վարդան Օսկանյանն այն գործիչներից է, որն աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, որպես փոխարտգործնախարար, ապա` Քոչարյանի իշխանավարման տարիներին, որպես ԱԳ նախարար: Այժմ նա հայտ է ներկայացրել` նոր քաղաքական ուժ ստեղծելու և ոչ ոք չի կարող բացառել, որ այդ կուսակցությունը մի օր էլ չի համագործակցի գործող իշխանության հետ, եթե Սերժ Սարգսյանն առաջարկի նման համագործակցություն: Եթե Օսկանյանն իր կուսակցությամբ իրապես ցանկանում է Հայաստանը տանել դրական ուղղությամբ, նախ անհրաժեշտ է, որպեսզի նա մի շարք կարևորագույն հարցերի անդրադառնա: Դրանք հարցեր չեն պարզապես, քայլեր են, որոնք իրականացվել են Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին, և ճակատագրական քայլեր էին, իսկ Օսկանյանը եղել է Քոչարյանի թիվ մեկ զինակիցը ու կիսում է պատասխանատվություն այդ տարիներին թե՛ դրականի, թե՛ բացասականի համար: «Գույք պարտքի դիմաց» չարաբաստիկ գործարքը, որի արդյունքում Ռուսաստանին հանձնվեցին մի շարք օբյեկտներ, Ղարաբաղյան բանակցությունները` ԼՂ-ին բանակցային գործընթացից հանելը, «Մեղրիի տարբերակը», անձամբ Օսկանյանը ազատագրված տարածքներն անվանել էր` «օկուպացված», մամուլի դեմ ոտնձգություններ, մարդու իրավունքներ վիճակի վատթարացում, ինչի արդյունքում «Հազարամյակի մարտահրավերը» սառեցրեց գործունեությունը Հայաստանում:  Համապետական ընտրություններ, որոնց թափանցիկությունը ամեն անգամ կասկածի տակ էին առնում միջազգային կառույցները, դրանք վիճելի էին համարում, իսկ ընտրությունների արդյունքում բողոքի ակցիաներն ու բազմահազարանոց հանրահավաքները բռնի ուժով ճնշվում էին... Ինչու՞ է այս ամենի վրա աչք փակել Օսկանյանը, որը չի եղել այնպիսի մի ֆունկցիոներ, ինչպիսին այսօր Էդվարդ Նալբանդյանն է: Եթե այդ ամենը Օսկանյանն այսօր սխալ է համարում, ինչպես ասում են` այլ հարց է: ՈՒ ամենակարևորը` Վարդան Օսկանյանն իր «Համախմբում» կուսակցությամբ կտարբերվի՞ մյուս կուսակցություններից, թե՞ քիչ անց կպարզվի, որ ընդամենը խորհրդարանում մի քանի պարտավորական աթոռ, կամ նախարարական պորտֆել ունենալու, քաղաքական դաշտում «արևի տակ» տեղ զբաղեցնելու խնդիր է լուծվելու, ինչն էլ հերթական անգամ հասարակությանը հիասթափության գիրկն է նետելու: Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am