Քաղաքացիական ակտիվիստների մի մեծ խումբ առաջիկայում մտադիր է ստորագրահավաք կազմակերպել՝ պահանջելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության պարզաբանումը:
Այս մասին Հայելի.am-ի թղթակցին տեղեկացրեցին շարժման աջակիցները:
Մեր զրուցակցի խոսքով` ակտիվիստները մտադիր են նաև լայնածավալ ակցիաների շարք սկսել և գործողությունները տանել «Էլեկտրիկ Երևանի» սցենարով:
Քաղաքացիական ակտիվիստներին զայրացնողը մեկ իրողություն է` նախորդ ամսվա գազի աննախադեպ բարձր վճարները, որոնք շատ օգտագործողների մոտ անորոշություն և բարկություն են առաջացրել:
ԶԼՄ-ներից մի քանիսն անգամ անդրադարձան այս թեմային՝ ներկայացնելով փաստեր, թե ինչպես են բնակիչները բողոքում, որ գազի վարձավճարի հաշվարկ այնպես է կատարվել, որ արդյունքում գումարը գերազանցել է բոլոր սպասելիքները, երբ նախորդ տարիներին բնակիչները սպառել են միևնույն ծավալով գազ:
Ակտիվիստները պահանջում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից պաշտոնական հավաստում, որ կիջեցնեն գազի գինը, ինչը տրամաբանական է ռուբլու արժեզրկման պայմաններում:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին գազի գնի էժանացման համար: Այդ մասին այսօր հավաստել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Գազի վարձավճարների ավելցուկ ամեն տարի հունվարին նկատելի է եղել, հնարավոր է դա պայմանավորված է ամանորյա գործերի և ամսվա ցուրտ լինելու հանգամանքի հետ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռ կմեկնաբանի կատարվածը: Նշենք, որ հոսանքի վարձավճարները այս ամիս նույնպես աննախադեպ բարձր են եղել:
«Նոր տարի ու գումարած նման վարձավճար, մարդկանց «փուռն» են տալիս, մի վարկյան ուրախությունը պարտքով փակենք, հետո...»,-նշեց մեր զրուցակիցը:
Աստղիկ Ավագյան
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը