Թուրքիան սև օրեր է ապրում. Գարո Պայլան. Aliqmedia

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Պայլանը Ստամբուլում Ալիք մեդիայի եւ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում, խոսել է ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական խորհրդարանում իր հայտնի ելույթի և դրա հետևանքների մասին: Հիշեցնենք` Պայլանը մեկ առ մեկ ընթերցեց 1915-ին Թուրքիայում սպանված հայ պատգամավորների անունները` ցուցադրելով նրանց նկարները: Պատգամավորն ասում է` թուրք ժողովորդը ոչինչ չգիտի իր պատմության ու անցյալի մասին, Թուրքիան ստեղծվել է մեծ ստի և հանցանքի վրա. «Թուրքերը հայերի մասին մեկ նախադասություն գիտեն` նրանք դավաճաններ են, դավաճանել են մեզ, դրա համար մենք ստիպված ենք եղել նրանց հեռու ուղարկել: Նրանք չգիտեն, թե ինչ են արել հայերն այստեղ, չգիտեն նախկին պատգամավորների մասին: Ես ցանկանում էի ցույց տալ, որ այս երկրում եղել են հայ պատգամավորներ, և նրանց երազանքը միասին, խաղաղ ապրելն էր: Նրանք ուզում էին գտնել միասին ապրելու եղանակը» : Պայլանի խոսքերով` հայտնի ելույթից հետո շատ պատգամավորներ մոտեցել ու զարմացած հարցրել են` իսկապե՞ս հայ պատգամավորներ է ունեցել Մեջլիսը: Ըստ Պայլանի, իր ելույթի` Թուրքիայում, Հայաստանում և հայկական սփյուռքում մեծ արձագանքի պատճառն այն է, որ իրենց հաջողվեց ապացուցել այն, որ ոչ թե հայերն են դավաճանել, այլեւ թուրքերն են գետնով տվել միասին ապրելու երազանքը: Ալիքի այն հարցին` արդյո՞ք Թուրքիայի խնդիրը ծայրահեղականությունից բացի, նաև գիտելիքի պակասն է, պատգամավորը պատասխանում է. «Այո, դժբախտաբար այստեղ գիտելիքի լուրջ պակաս կա: Նրանք թաքցնում են անցյալը, չեն ցանկանում բացել «սև արկղը», իսկ մենք պահանջում ենք բացել այն, թուրքերն ասում են, որ իրենք են այս երկրի հիմնադիրներ հերոսները, մինչդեռ մենք ասում ենք, որ նրանք հայոց ցեղասպանությունն իրականացնողներն են: Սա լուրջ խնդիր է նրանց համար, քանի որ այս երկրում Թալեաթ, էնվեր փաշաները դեռ ապրում են: Արդեն 100 տարի է` մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Թալեաթ, Էնվեր , Ջեմալ փաշաները հերոսներ են»: Պատգամավորն ասում է, որ իրենք ջանում են այս մտածողությունը փոխել` ոչ միայն հայերի, այլև բոլորի համար: Նա այն համոզմունքին է, որ քրդերը հարյուր տարի անց անցնում են նույնի միջով` միայն այն պատճառով, որ Թուրքիան չի ընդունել հանցանքը, ինչն էլ թույլ է տալիս շարունակել հանցագործությունը: Պայլանն անդրադարձել է նաև Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման շուրջ ծավալվող զարգացումներին: Պատգամավորը բանաձևի կարևորությունը տեսնում է այն տեսանկյունից, որ Գերմանիան, որը Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի դաշնակիցն էր, այս կերպ փաստացի ընդունում է մեղսակցության իր բաժինը` Թուրքիային ևս կոչ անելով առերեսվել սեփական անցյալի հետ. «Թուրքիայի վարչապետը, ցավոք սարսափելի պատասխան տվեց, հատկապես Օզդեմիրի մասին, թե պետք է նրա արյունը լաբորատորիայում ստուգել: Դա նացիստական պատասխան էր: Այսօր Թուրքիան սև օրեր է ապրում, ժողովրդավարության տարրերը, որոնք առկա էին երկրում, վերանում են: Ազգայնական, ծայրահեղական, իսլամական գաղափարներ ունեցողների ջրերը սկսել են կրկին նույն առվով հոսել»: Պատգամավորի համոզմամբ` Թուրքիայի իշխանություններն այսօր Եվրամիության մասին «շատ չեն մտածում»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am