Նույնիսկ ամոթալի է, որ հարկ եղավ սպասել 100 տարի

  Գերմանիայի դարավոր պայքարը Հայոց ցեղասպանության հետ 100 տարի անց, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի վճռով, Գերմանիան իր քայլը` ստանձնելով իր պատասխանատվությունը տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ։ Իսկ թե ինչպես է Գերմանիան հասել այդ որոշմանն` արժե հիշել Հավանաբար, Գերմանիայի՝ վերջերս կայացած քվեարկությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, ինչպես նաև սեփական դերը դրանում, կարող է անակնկալի բերել շատերին այնտեղ և արտերկրում, բայց Հայոց ցեղասպանությունը երկար գերմանական պատմություն ունի, գրում է The Jerusalem Post-ում գրում է Ստեֆան Իհրիգը, որը Երուսաղեմի Վան Լիր ինստիտուտի և Հայֆայի համալսարանի պատմաբան է։ Ավելի քան 100 տարի առաջ՝ 1916թ. հունվարին, Գերմանիայի խորհրդարանի օրակարգ ներկայացվեց Հայոց ցեղասպանության մասին հարց։ Դրանից մեկ ամիս առաջ խորհրդարանի սոցիալիստ անդամ Կարլ Լիբկնեխտը գրավոր հարց էր ներկայացրել Գերմանիայի կանցլերին, որում հիշատակել էր, որ հայերը «մորթվել են հարյուր հազարներով». պե՞տք է Գերմանիան ինչ-որ բան անի մնացած հայերի համար։ Լիբկնեխտի դիմումը կրկնում էր դրանից շաբաթներ առաջ կանցլերին Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների կողմից ուղղված համանման հարցը։ Նա պատասխանել էր, որ Գերմանիան պետք է երաշխավորի, որ ոչ ոք չտառապի կրոնական մոտիվներով հետապնդումներից։ Քաղաքական Գերմանիան, եկեղեցիները և Լիբկնեխտը գիտեին, որ այդ պատասխանն ուղիղ մերժում էր։ Մարդիկ այդ ժամանակ հասկացան, որ տեղի ունեցողը ոչ այնքան կրոնական հարց էր, որքան ազգային և ռասայական։ Երբ նրա հարցին, վերջապես, պատասխանեցին խորհրդարանում, քննարկումը վերածվեց գերմանացի խորհրդարանականների կողմից ամոթալի ներկայացման։ Ստանալով ևս մեկ խուսափողական պատասխան՝ Լիբկնեխտը պատասխանել է, որ որոշ փորձագետներ ի վերջո խոսում են «հայերի բնաջնջման մասին»։ Նրա վրա ծիծաղել են և վերաբերվել որպես խեղկատակի։ Սակայն փակ դռների հետևում քաղաքական Գերմանիան գիտեր, որ Լիբկնեխտն իրավացի է։ 1915թ. մայիսից Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի դիվանագետները ռմբակոծել են Պոլսի իրենց դեսպանատունն ու Բեռլինը ցեղասպանության մասին հաղորդագրություններով. այդ դիվանագետներից շատերը զուր աղաչել են իրենց վերադասներին միջամտել՝ դադարեցնելու հայերի ցեղասպանությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն հրապարակեց հավաքածու հայերի վերաբերյալ այդ դիվանագիտական թղթակցությունից՝ փորձելով հերքել Գերմանիայի մեղքի վերաբերյալ մեղադրանքները Փարիզի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Այս փորձը ձախողվեց, ոչ միայն այն պատճառով, որ Գերմանիան ոչ մի իրական բան չի արել հայերի համար, այլև որ հնարավորություն է տվել օսմանյան ղեկավարությանն իրագործելու ցեղասպանությունը, որը ինչ-որ ձևով շարունակվել է մինչև 1923-ը։ Գերմանիայի սեփական պատմությունը Օսմանյան հայերի դեմ բռնության վերաբերյալ իրական է և ինքնին կապ է հանդիսանում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև։ Բայց այդ կապը ամենևին պարտադիր չէ Հայոց ցեղասպանությունը որպես այսպիսին ճանաչելու համար, և չկան համեմատություններ Հոլոքոստի հետ, որը հաճախ մթագնել է Հայոց ցեղասպանության եզակի նշանակությունը։ Գերմանական դիվանագիտական փաստաթղթերը, որոնք առաջին անգամ հրապարակվել են 1919-ին, «ցեղասպանություն» պիտակի մեծագույն վկայություններն են։ Ժխտողները սովորաբար նախընտրում են պարզապես անտեսել այդ փաստաթղթերի գոյությունը։ Խորհրդարանական ճանաչումը բավարար չէ, սակայն այն կարող է լինել սկզբնակետ հաշտվելու անցյալի հետ՝ եզրափակում է հոդվածագիրը։ Վերջ տրվեց տարիներ ի վեր տակնուվրա անող բանավեճին Ֆրանսիական Le Monde-ում լույս է տեսել պատմաբան Սթեֆան Իհրիկի հոդվածը՝ «Հայոց ցեղասպանություն. Բունդեսթագի քվեարկած բանաձևը միայն սկիզբն է» վերտառությամբ, ներկայացնում է 1in.am-ը: Երուսաղեմի Վան Լիր հիմնարկից Սթեֆան Իհրիկն անդրադառնալով Բունդեսթագի կողմից հայկական բանաձևի ընդունմանը՝ գրում է, թե այս քվեարկությունը վեճերի և քննադատությունների դուռ պիտի բացի՝ խորհրդարանների իրավարարի կամ պատմաբանի դեր ստանձնած նյութով և բանաձևի կարևոր հետևանքով՝ ավելացնելով, թե նման պարագաներում խորհրդարանների դերի խնդիրը կդառնա լոկ ձևական, քանի որ Հայոց ցեղասպանությունը սովորական պատմական նյութ չէ, այլ բազմաթիվ առումներով յուրահատուկ թղթածրար: Նրա խոսքով՝ մեկ դար թուրքական կառավարությունները հաճախ ծայր աստիճան հարձակողական ձևով քաջալերեցին ուրացումը: Եվ երկարամյա այդ արշավը ենթադրում էր հակահայ հարատև քարոզչություն, հետազոտությունների նկատմամբ ճնշում, ինչպես Հայոց ցեղասպանության նյութը արծարծող գիտնականների վրա դեսպանների մակարդակով գործված ճնշումներն էին: Պատմաբան հոդվածագրի կարծիքով՝ Բունդեսթագի այս քվեարկությունը նախ և առաջ զորակցության ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության հարցը արծարծելու համար հարձակման են ենթարկվել թե Թուրքիայում, թե դրանից դուրս: Իհրիկը գրում է, թե Առաջին աշխարհամարտի ընթացքում գերմանական դիվանագիտական բոլոր տեղեկագրությունները՝ հրատարակված կամ անտիպ, անհերքելի փաստեր են այն մասին, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր. «Հետևաբար չենք կարող ասել, թե գերմանական խորհրդարանը շատ հեռու գնաց՝ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության մեջ պաշտոնավարող իր դիվանագետների տեղեկագրությունները հաստատելով։ Նույնիսկ ամոթալի է, որ դրա համար հարկ եղավ սպասել հարյուր տարի»: Այնուհետև հոդվածագիրը գրում է, թե այդ իրադարձություններում Գերմանիան առնվազն երկու պատճառով կարևոր դեր է խաղացել. Նախ՝ որովհետև Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակիցն էր, ապա նաև, որ ի սկզբանե տեղյակ էր ցեղասպանության մասին. Առաջին աշխարհամարտից հետո այդ երկրում երկար տարիներ վիճարկումներ տեղի ունեցան այդ նյութի շուրջ, շատ ավելի, քան պաշտոնապես ցույց է տրված որպես իրողություն: Շատ պատմաբաններ են արծարծել Գերմանիայի պատասխանատվության հարցը: «Քիչ հավանական է թվում, որ մի օր հայտնաբերենք այն փաստը, որ Գերմանիան ուղղակի դրդել է ցեղասպանությունը և կամ գործուն մեղսակից է եղել, բայց դա չի նշանակում, որ հարցը փակված է։ Գերմանիան ի սկզբանե քաջ գիտակցում էր, թե ինչ կլինի, և նախընտրեց ազատ ասպարեզ տալ Երիտթուրքերի կուսակցությանը»,- գրում է Իհրիկը: Մեջբերելով Գերմանիայի այն ժամանակվա վարչապետ Պեթման Հոլվեկի՝ «Մեր միակ նպատակը մինչև պատերազմի ավարտը Թուրքիան մեր կողքին պահպանելն է, հայերը բնաջնջվեն, թե ոչ» հայտարարությունը՝ Իհրիկն ասում է, թե դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանությունը նաև Գերմանիայի հարցն է: Եվ այդ առումով կարևոր էր Բունդեսթագի քվեարկությունը, որովհետև դրանով վերջ դրվեց տարիներ ի վեր Գերմանիան տակնուվրա անող այս բանավեճին: 1919-ից Հայոց ցեղասպանության նյութը դարձել է Գերմանիայի առաջնակարգ հարցը, որին հետել է եռամյա բանավեճը: Հոդվածագրի կարծիքով՝ այդ բանավեճն է, որ թույլ կտա հասկանալ Հայոց ցեղասպանության, Գերմանիայի պատմության և Շոահի միջև գտնվող կապը: «1919-23-ին Գերմանիայում հսկայածավալ խորհրդակցություն տեղի ունեցավ ցեղասպանության հարցի շուրջ, այլ խոսքով՝ Հիտլերի իշխանության գլուխ գալուց առնվազն տասը տարի առաջ։ Դա վերաբերում էր այն ամենին, ինչն այսօր անվանում ենք «ցեղասպանություն»։ Այդ ժամանակ գերմանացիները խոսում էին «մի ազգի սպանության», «Հայոց բնաջնջման» կամ «հայ ժողովրդի վերացման» մասին, և գիտակցում էին, որ այդ ոճիրը նպատակային էր և կազմակերպված։ Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը միայն սկիզբն է «Ցեղասպանություն» եզրի բացակայությունը չխանգարեց, որ վեճի մասնակիցները ըմբռնեն պատահածի տարողությունը։ Եվ իրապե՛ս, ցեղասպանության մասին էր, որ Գերմանիան վիճարկում էր՝ իշխանությունը Հիտլերի ձեռքն անցնելուց դեռ տասը տարի առաջ։ Այդ ժամանակ արդեն շատերը կապ էին տեսնում Հայոց ճակատագրի և այն վտանգների միջև, որոնք սպառնում էին գերմանացի հրեաներին (առանց պատկերացնելու, որ ողջ Եվրոպայի հրեաները այդ վտանգին պիտի ենթարկվեին)։ Ավելի ուշ Արևելյան Եվրոպայում հրեաները պիտի հայտնաբերեին ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի կողմից Հայոց ցեղասպանության մասին գրված «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը և հայոց ճակատագրի մեջ պիտի փորձեին կարդալ իրենց ուրույն ճակատագիրը»,- գրում է Իհրիկը: Ըստ հոդվածագրի՝ եթե նույնիսկ հստակ և ուղղակի կապեր չկան Հայոց ցեղասպանության և Շոահի միջև, այդուամենայնիվ՝ ակնհայտ է, որ երկու ջարդերը այնքան էլ տարանջատված չեն միմյանցից՝ ժամանակի և տարածության առումով: «Արդարև, Գերմանիան հանդիսացավ երկուսը միմյանց կապող տարածք»,- գրում է պատմաբանը: Այնուհետև Իհրիկը հարցադրումներ է կատարում. «Ինչպե՞ս մի ընկերություն, որ ցեղասպանության մասին այդքան խորը գիտելիքներ ուներ, կարողացավ քառորդ դար հետո գործել մեկ ուրիշ և ա՛յդ տարողությամբ։ Ի՞նչ է դա նշանակում, և ցեղասպանությունների նորօրյա ճանաչումը ի՞նչ է մեզ սովորեցնում գերմանական, եվրոպական և համաշխարհային պատմության մասին։ Ե՞րբ և ինչպե՞ս պիտի ներմուծենք Հայոց ցեղասպանությունը արյունահեղ Ի դարի պատմությունների և պատումների մեջ»։ Իհրիկն այս առումով Բունդեսթագի քվեարկությունը համարում է ոչ թե վերջակետ, այլ սկիզբ. «Գերմանիան ինչպե՞ս պիտի պատրաստի իր ուսուցիչներին և ընդհանրապես իր հասարակությանը՝ այս հարցը արծարծելու համար, մինչ կան այնքա՛ն մարդիկ, որոնք տարբեր համոզումի տեր են և ունեն կանխակալ գաղափարներ, և երբ դա պարզապես պատմության այդ էջի մասին անգիտակ լինելու կամ անտեսելու հետևանքով չէ»։ Պատմաբանի կարծիքով՝ կարևոր է Գերմանիայի ունեցած դերի մասին է՛լ ավելի խոսելը. նա կարծում է, թե այդ նյութին նվիրված շատ քիչ թվով գրքեր կան, եթե չասենք՝ չկան: Նաև Գերմանիայում այդ նյութի շուրջ հանրային լայն վեճեր տեղի չեն ունենում, և շատ քչերն են ծանոթ Առաջին աշխարհամարտից առաջ և դրա ընթացքում Օսմանյան կայսրության գործերում Գերմանիայի ներգրավմանը: Իհրիկը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարում է հաղթանակ, բայց ո՛չ գերմանական և ո՛չ համաշխարհային հասարակությունը դա չպետք է դիտարկի որպես հաճոյակատարություն: Հարցը պետք է ցնցի, խանգարի և առաջնորդի ավելի շատ վիճարկումների և հետազոտության: Մետաքսյա Շալունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am