Ալիևի խորամանկ քայլը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում «Ֆորմուլա 1» մրցաշարի անցկացման շեմին հանդես է եկել հայտարարությամբ: Կազմակերպության փոխնախագահ Դանիել Քալինգաերտը հայտարարել է. «Քաղաքացիների հիմնարար ազատություններն ու ցանկացած այլակարծություն ճնշող Ադրբեջանի կառավարությունը ձգտում է օգտագործել այնպիսի մարզական միջոցառումներ, ինչպիսին է «Ֆորմուլա 1»-ը, որպեսզի իրենց ցուցադրեն որպես ժամանակակից ու բարեգութ իշխանություն»: Նա միջազգային հյուրերին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին. «Մենք Բաքու ժամանող լրագրողներին, կորպորատիվ հովանավորներին կոչ ենք անում մրցաշարի փայլից դուրս ուշադրություն հատկացնել նաև իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականությանը, անհիմն կալանավորված ավելի քան 80 քաղաքական ակտիվիստներին, իրավապաշտպաններին ու լրագրողներին»: Հիշեցնենք, Ադրբեջանի մայրաքաղաքում «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անցկացվելու է հունիսի 17-19-ը: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը նպատակ ունի իր առավելությունը ցույց տալ Հայաստանին ոչ միայն ռազմական ոլորտում, այլև որպես տարածաշրջանային կարևոր պետություն: Այս առումով, Ադրբեջանի համար որևէ բացառություն չկա: Ռուսաստանն ու Ադրբեջանը կմեծացնեն բեռնափոխադրումների ծավալը Ռուսաստանի ու Ադրբեջանի տրանսպորտային իշխանությունները երկկողմ բանակցությունների ժամանակ աջակցել են ավտոտրանսպորտով միջազգային բեռնափոխադրումների համար թույլտվությունները 5000-ով քանակը մեծացնելու առաջարկը։ Այս մասին նշված է «Ռոստրանսնադզորի» տարածած հաղորդագրությունում։ Ադրբեջանական կողմի համապատասխան առաջարկը ներկայացվել է «Ռոստրանսնադզորի» ղեկավարի տեղակալ Ա. Ախոխովին, ով իրազեկվել է նաև Ռուսաստանի տարածքում ադրբեջանական փոխադրողների տրանսպորտային վերահսկողության ժամանակ հայտնաբերված խախտումների մասին։ Թույլտվությունների թվի մեծացման մասին առաջարկը աջակցության է արժանացել հանդիպման մասնակիցների կողմից ու արտացոլում գտել արձանագրությունում։ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու հարցում ևս` Բաքուն արդեն որերորդ անգամ պատրաստակամություն է հայտնում: Թուրքական Birgün թերթի փոխանցմամբ՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը միջազգային արենայում միայնակ մնալուց հետո այժմ էլ պատրաստվում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Իսրայելից ու Եգիպտոսից հետո: Այդ առումով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ուշադրության կենտրոնում են հայտնվել Ադրբեջանի ու Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն: ԱՄՆ-ի հետ ցանկալի սերտ հարաբերությունները չստացած, ԵՄ-ի հետ խնդիրներ ունեցող Էրդողանը միջնորդներ է փնտրում Ռուսաստանի հետ հաշտվելու համար: Էրդողանը որոշել է գործընթացն արագացնել իր ամերիկյան վերջին այցից հետո, որը մնացել էր կիսատ, և Թուրքիայի նախագահը նախատեսված ժամկետից մեկ օր առաջ վերադարձավ Թուրքիա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդություն իրականացնել՝ Անկարայի ու Մոսկվայի միջև լարվածությանը վերջ դնելու համար: Ալիևը շաբաթներ առաջ Բաքու ժամանած Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին հայտնել էր, որ Բաքուն ափսոսում է և մտահոգ է Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վատթարացումից: Ալիևն ընդգծել էր, որ Թուրքիան իրենց մոտ դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը՝ բարեկամական, մերձավոր երկիր, և որ Ադրբեջանը երկու երկրների հետ էլ ունի պատմական ու բարձր մակարդակի հարաբերություններ: Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկաթուղու կառուցման շուրջ Հայտնի է դարձել Բաքվում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամկետը: Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ադրբեջան կայցելի ընթացիկ տարվա օգոստոսին: Խորհրդարանում ունեցած ելույթում դիմելով Իրանին քննադատող պատգամավորներին՝ Ասադովը հայտարարել է. «Դուք, վկայակոչելով տարբեր աղբյուրներ, հայտարարում եք, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այցելելու է Հայաստան: Սակայն դուք ոչինչ չեք ասում Ադրբեջան պլանավորված այցի մասին»: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Բաքվում պլանավորված է Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այդ նպատակով Իրանի և Ռուսաստանի նախագահներ Հասան Ռուհանին ու Վլադիմիր Պուտինը կժամանեն Բաքու: Մինչ Իրանի և Ռուսաստանի նախագահներ Հասան Ռուհանին ու Վլադիմիր Պուտինը կժամանեն Բաքու` ուշագրավ գործընթացներ են ծավալվում Ադրբեջանի մասնակցությամբ: Իրանն ու Ադրբեջանի Միջազգային բանկը պայմանավորվել են 500 միլիոն դոլարի վարկի տրամադրման հարցի շուրջ՝ Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածը կառուցելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի քաղաքաշինության ու ճանապարհաշինության փոխնախարար Ալի Նուրզադը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը մայիսին այցելել է Իրան, որտեղ և ծանոթացել է Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման ընթացքին: «Ներկայումս մենք քննարկում ենք Ռեշտ-Աստարա հատվածի շուրջ համագործակցությունը: Ադրբեջանի Միջազգային բանկը այդ նախագծին կհատկացնի 500 միլիոն դոլար: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերված, քննարկվում են վարկի պայմաններն ու մյուս մանրամասները: Նույն նախագծի շրջանակներում իրականացվող Ղազվին-Ռեշտ երկաթուղին պատրաստ է 93 տոկոսով, այն շահագործման կհանձնվի 2017թ. մարտին: Ծրագրված են երկաթուղային նախագծերն ավարտել 3-4 տարում, սակայն դա կախված է օտար ներդրումների ներգրավումից»,- ասել է նա: «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը դիտարկում են Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման ֆինանսավորման երեք տարբերակ: Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մասն է, որը կոչված է Հյուսիսային Եվրոպան կապել Հարավարևելյան Ասիայի հետ: Գուրբանովի խոսքով՝ իրանական կողմի հաշվարկներով Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման արժեքը գնահատվում է մոտ 900 միլիոն դոլար, իսկ ադրբեջանական կողմը դեռ հաշվարկներ չի կատարել: «Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել ֆինանսապես աջակցել Իրանին այդ երկաթուղու կառուցման համար: Օգոստոսի 8-10-ը ակնկալվում է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը Ադրբեջան, և մինչ այդ մենք կփորձենք պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերն ու արձանագրությունները: Ֆինանսավորման աղբյուրները կախված կլինեն բանակցությունների արդյունքներից: Իրանը ցանկանում է, որ երկու երկրների ընկերություններն աշխատեն համատեղ ու իրավահավասար»,- ասել է Գուրբանովը: Հայտնի է ադրբեջանական գազը Իտալիա հասցնելու համար նախատեսված ТАР գազատարի ծովային հատվածի կառուցման ժամկետը «Անդրադրիատիկ» (ТАР) գազատարի ծովային հատվածի կառուցումը, որն անցնելու է Ադրիատիկ ծովի հատակով, մեկնարկելու է 2017-2018 թթ. ձմռանը: Այդ մասին գործակալությանը հայտնել է ТАР կոնսորցիումում նրա աղբյուրը: «Հարավային գազային միջանցք» նախագծի բաղկացուցիչ մաս հանդիսացող այդ խողովակաշարի կառուցման պաշտոնական մեկնարկը տրվել է այս տարվա մայիսին Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Աղբյուրի խոսքերով` ТАР-ի շրջանակներում ցամաքային հատվածի կառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա ամռանը: Ակնկալվում է, որ ТАР գազատարով ադրբեջանական գազը 2020 թվականից կմատակարարվի Հարավային Եվրոպայում: Խողովակաշարի երկարությունը կազմում է մոտ 870 կիլոմետր: Այն թուրք-հունական սահմանին կմիացվի TANAP («Անդրանատոլիական») գազատարին և անցնելով Հունաստանով, Ալբանիայով, Ադրիատիկ ծովով՝ կհասնի Իտալիայի հարավ: Սկզբնական շրջանում գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 10 միլիարդ խորանարդ մետր, ինչը հետագայում հասցվելու է 20 միլիարդ խորանարդ մետրի: Ընդ որում, Համաշխարհային բանկը (ՀԲ) դիտարկում է «Անդրանատոլիական» գազատարի` TANAP-ի նախագծում ադրբեջանական բաժնեմասի ֆինանսավորման համար վարկերի վերաբերյալ երաշխիքների տրամադրման հնարավորությունը: Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Բաքվում ՀԲ-ի ներկայացուցչության ղեկավար Լարիսա Լեշչենկոն: Նրա խոսքով՝ ՀԲ-ը նաև շարունակում է քննարկումները TANAP նախագծում Ադրբեջանի բաժնեմասի ֆինանսական աջակցության հարցով: Ներկա դրությամբ TANAP գազատարի նախագծում որպես բաժնետերեր հանդես են գալիս ադրբեջանական SOCAR-ը (58 տոկոս), թուրքական Botaş-ը (30 տոկոս) և BP-ը (12 տոկոս): ԱՄՆ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «բաց երկնքի» հարցում ԱՄՆ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել իրենց ավիափոխադրողների համար «բաց երկնքի» ռեժիմի հարցում, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ ԱՄՆ պետդեպարտամենտը, տրանսպորտի նախարարությունն ու ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել են, որ հունիսի 14-ին ԱՄՆ-ն ու Ադրբեջանը ավարտել են դիվանագիտական նոտաների փոխանակումը, ինչից հետո ուժի մեջ է մտել «բաց երկնքի» մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 թվականի ապրիլի 6-ին։ Համաձայնագրի ստորագրումը դարձել է ավելի քան եռամյա բանակցությունների արդյունք։ Երկկողմ համաձայնագիրը հնարավորություն կտա պարզեցնել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև ավիահաղորդակցության կազմակերպման գործընթացը և աջակցելու է կոմերցիոն չվերթների քանակի աճին։ Ահա, թե ինչ նախագծեր են իրականացվում մեր տարածաշրջանում: Իսկ Հայաստանն իհարկե, բացակայում է տարածաշրջանային բոլոր նախագծերից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել Վայոց ձորում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. վերջինս մահացել է Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային հեռուստաընկերության շենք Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան Թոթափեք ամբարտավանության ու հավակնությունների բեռը. Սրբազանը դիմեց քաղաքական ուժերին Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am