Մոլորված Էրդողանը. Frankfurter Allgemeine Zeitung
Թուրքիայից եկող ազդանշանները չի կարելի բարի համարել: Անկարան Եվրամիությանը հասկացնում է, որ իրեն այլևս չի հետաքրքրում Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմի չեղարկումը: Միաժամանակ, նա «խաղաղության աղավնիներ» է ուղարկում Մոսկվայի ուղղությամբ, ի հավելումն՝ նույն օրը Անկարայում նյարդային հյուծվածության հասած ԵՄ դեսպանը լքում է իր պաշտոնը: Այժմ բոլորը հետևում են Թուրքիայի գործողություններին, կուժեղացնի՞ նա արդյոք ճնշումը Եվրոպայի վրա՝ փախստականների նոր հոսք հրահրելով: Էրդողանի քաղաքականությունը կայուն չէ և վտանգավոր է հենց Թուրքիայի համար: Նա գրեթե բարեկամներ չունի, կասկածելի է նաև այն, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը բավական է համարում ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Էրդողանին նյարդային վիճակի մեջ պահելը: Թուրքիան այժմ խրամատային պատերազմ է սկսում: Հավանաբար Էրդողանը համարում է, որ միգրացիոն ճգնաժամը Եվրոպային իշխելու հնարավորություն է պարգևում իրեն, միաժամանակ ոչ մի այլ երկիր չի տուժել Սիրիայի պատերազմից այնքան, որքան Թուրքիան: