Թովմաս Պողոսյանից բացատրություն են պահանջել

Համացանցում մեծ արձագանք է գտել անվանի երգչուհի Օֆելյա Համբարձումյանի վերջին հրաժեշտը, որին ներկա են եղել մանկահասակ երեխաներ: Արարողության ժամանակ արված լուսանկարներից մեկը առավել քան խոսուն է. Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի  սրահում ՝ երգչուհու դագաղից մեկ երկու մետր հեռավորության վրա կանգնած են մեկ խումբ ահաբեկված դեմքերով  երեխաներ՝ միասնական համազգեստով: Նրանք Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաներն են, որոնք պարզվում է խմբի ղեկավար Թովմաս Պողոսյանի նախաձեռնությամբ ու թույլտվությամբ են գնացել՝ հրաժեշտ տալու սիրելի երգչուհուն: Թե ինչպես են  երեխաները հրաժեշտ տվել երգչուհուն՝ պարզ երևում է  հատկապես առաջին շարքում կանգնածների դեմքի արտահայտությունից: Երեխաներն ակնհայտորեն շփոթված են, մի մասը չի կարողանում նայել իրենց առջև դրված դիակին և ըստ էության չի հասկանում իրենց այնտեղ լինելու իմաստը: Փաստը հարուցել է արադարցի դժգոհություն,  մարդիկ իրավացիորեն չեն կարողանում հասկանալ՝  ինչպես կարելի է  մանկահասակ երեխաներին տանել թաղում, անգամ, եթե խոսքը շատ սիրված երգչուհու մասին է: Թովմաս Պողոսյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ նախաձեռնությունը եղել է երեխաների ծնողներինը: Ի դեպ, երեխաների խմբում եղել է նաև իր թոռը: Ըստ էության Թովմաս Պողոսյանը կամեցել է իր հարգանքը մատուցել մեծ երգչուհու հիշատակին, սակայն ստացվել է այն, ինչ ստացվել է: Մեզ հետ զրույցում ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարության վարչության պետ Արման Այվազյանը նշեց, որ ԿԳՆ-ն բացատրություն է պահանջել է Թովմաս Պողոսյանից: Նշենք, որ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության կենտրոնի տնօրենը ևս Թովմաս Պողոսյանն է: Ի  դեպ, Ջիվանու անվան աշուղական դպորցը  գործում է այս կենտրոնի տարածքում: Օֆելյա  Համաբարձումյանի թաղումը կազմակերպվել է կառավարական հանձնաժողովի կողմից, որը գլխավորում էր վարչապետ  Հովիկ Աբրահամյանը: Կազմեկարպչական աշխատանքներով զբաղվել է մշակույթի նախարարությունը, սակայն ՕՖելյա Համբարձումյանի հուղարկավորությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը տեղյակ չի եղել , որ  երգչուհուն վերջին հրաժեշտին պետք է մանկահասակ երեխաներ ևս ներկա լինեին: «Ա1+»-ի հետ զրույցում մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշել է, որ  կատարվածը աննորմալություն է և իրենք դրա հետ  որեւէ կապ չունեն. «Աբսուրդ կլիներ, եթե կառավարական հանձնաժողովը նման որոշում կայացներ: Այդ հարցն ինձ էլ է հետաքրքրում, երեւի որեւէ դպրոցի նախաձեռնություն է, դե յուրաքանչյուր եկող ուզում է իր ձեւով վիշտը արտահայտի: Երբ տեսանք, որ բերել են, երեխաներին շարել են, խնդրեցի, որ հանեն: Կարծում եմ՝  նպատակահարմար չէր այդ տարիքի երեխաներին բերել այդտեղ, առավելևս ինչ-որ հրաժեշտի կատարումներ անել, հավանաբար տնօրենն էլ իր կարծիքով այդպես ճիշտ է համարել: Հավանաբար ուզում էին ինչ-որ խոսք ասել, հատուկ հագուստով էին եկել, ենթադրում եմ, որ ինչ-որ բան էին նախապատրաստում, բայց մենք խնդրեցինք, որ երեխաներին հանեն այնտեղից: Կարելի է, իհարկե, երեխաներին բերել հրաժեշտ տալու, բայց  դրա համար ձև կա, տարիք կա, արարողակարգ կա։ Համարենք վատ միջադեպ, տնօրենի ինքնագործունեություն, մի քիչ էլ առանց հասկանալու, ինքս էլ համարում եմ, որ սխալ է եղել»,- ասել է Արթուր Պողոսյանը: Դեռ պարզ չէ՝  կատարվածի հետևանքով Թովմաս Պողոսյանին  կտրվի՞ նկատողություն, թե ոչ, սակայն էականը   թերևս հարցի հոգեբանկան կողմն ու երևույթն է: Նախ արձանագրենք, որ  դագաղը, որի մեջ դրված էր անվանի երգչուհու դին, մեղմ ասած այնքան էլ կառավարական չէր: Աշխարհում հիմա արդեն ընդունված են բարձր եզրերով,  այսպես կոչված փակվող դագաղները, որոնք հատկապես հանրային դեմքերի հուղարկավորությունների ժամանակ, երբ ներկա են լինում ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլ նաև    բազմաթիվ սովորական քաղքացիներ, ավելի քաղաքակիրթ  վիճակ են ապահովում: Մեր կառավարական հանձնաժողովները հավանաբար այդ նրբությունենրը հաշվի  չեն առնում: Իսկ ընդհանրապես մեր ժողովրդին  հատուկ է մեռելապաշտության հակումը: Օֆելյա Համբարձումյանի հիշատակը  հարգվում է նրա  արվեստի նկատմաբ վերաբերմունքով: Մառազմի հասնող երևակայության արդյունքում միայն կարող է առաջանալ այն մտահողացումը, որ  երեխաները անպայման պետք է դագաղի դիմաց հոտնկայս կանգնած վերջին հրաժեշտը տային երգչուհուն:  Ընդ որում բացառված չէ, որ մտահղացման հեղինակներն իսկապես ծնողներն են: Երբ հասարակության մեջ մառազմի զանգվածը որակ է կազմում, բնական է, որ այն կարող է ներթափանցել նաև կառավարման ոլորտ: Ի վերջո իշխանավորներն ու կառավարողները այդ նույն հասարկության  մի հատվածն  են:     Կարինե Սարիբեկյան

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am