Ինչ ծուղակ է նախապատրաստել Պուտինը Սերժ Սարգսյանի համար

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Պետդումայում ելույթ ունենալով «Կառավարական ժամի» ընթացքում, անդրադարձել է նաև ԱՊՀ տարածքի հակամարտություններին: «ԱՊՀ տարածքի, ինչպես նաև մյուս տարածաշրջանների հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, քաղաքական-դիվանագիտական ու այլ ոչ ռազմական միջոցներով: Դա առնչվում է թե՛ ներուկրաինական ճգնաժամին, թե՛ Մերձդնեստրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: Գլխավորը կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելն է, դրանց ստուգումը թույլ չտալը: Համոզված ենք, որ այդ բոլոր ճգնաժամային իրավիճակները կարգավորման համար ավելի հեշտ կլինեին, եթե հաղթահարվեին համաեվրոպական համագործակցության ոլորտի համակարգային թերությունները, վերացվեին պահպանվող բաժանարար գծերը»,- ասել է Լավրովը: Երեկ կայացել են ռուս-ադրբեջանական բանակցություններ: Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի ու Զաքիր Հասանովի հանդիպումը: Հանդիպման ժամանակ Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ: Նա բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը բոլոր ոլորտներում և մասնավորապես՝ ռազմական ոլորտում: Զաքիր Հասանովը նույնպես բարձր է գնահատել ռազմական ոլորտում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը: Նա Շոյգուին հրավիրել է Ադրբեջան: «Մեր ռազմական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ, ինչպես և մեր երկրների միջև մնացյալ ողջ համագործակցությունը: Եթե խոսենք մեր համագործակցության մասին և 2016 թվականի համագործակցության պլանի մասին, ապա այն բավական հագեցած է: Կարծում եմ, որ կա աճի ու զարգացման համար ՛պոտենցիալ: Բնականաբար, մենք կանենք ամեն բան, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործընկերությունը շարունակի զարգանալ»,- ասել է Շոյգուն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկող երկուշաբթի անց են կացվելու Սարգսյան-Ալիև բանակցություններ` Պուտինի մասնակցությամբ, կարելի է ասել, որ Մոսկվան այս բանակցություններից առաջ նպատակ է դրել շեշտել Մոսկվա-Բաքու ռազմական համագործակցության շարունակականությունը: Սա ավելի քան վտանգավոր իրավիճակ է: Ընդ որում, նկատենք, որ փաստորեն,  ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի գագաթնաժողովի կազմակերպմանը: Իսկ սա նշանակում է, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական  համագործակցությունն ուղղակիորեն անդրադառնում է ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, այն էլ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Պուտինը ինչ-որ բան է մտմտում ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, ընդ որում, նրա նպատակները համահունչ չեն փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: Հետաքրքիր է, թե ինչ ծուղակ է նախապատրաստել Պուտինը Սերժ Սարգսյանի համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am