Կոլորադոյում կինը 5-ամյա որդուն փրկել է լեռնային առյուծի հարձակումից, հայտնում է NBC News-ը:
Նշվում է, որ կենդանին երեխայի վրա հարձակվել է, երբ նա ավագ եղբոր հետ խաղալիս է եղել տանը կից սիզամարգի վրա:
Երեխայի մոր խոսքով՝ ինքը խոհանոցում է եղել, երբ վայրի ճիչ է լսել: Կինը դուրս է վազել և տեսել, որ որդու վրա մեծ առյուծ է հարձակվել: Նրան հաջողվել է երեխային փրկել կենդանուց, ինչից հետո տղայի հայրը շտապօգնություն է կանչել:
Տղան ստացել է դեմքի, գլխի և պարանոցի վնասվածքներ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կինը ևս ձեռքերի և ոտքերի աննշան վնասվածքներ է ստացել:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը