Հայաստանի պատճառով «Գազպրոմը» վերջնագիր է ներկայացրել Վրաստանին. նախարար

«Գրուզիա օնլայնը» փոխանցում է,որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում, հայտարարել է,որ «Գազպրոմը» Վրաստանին վերջնագիր է ներկայացրել: «Վրացական կողմը կտրականապես իր անհամաձայնությունն է հայտնել «Գազպրոմի» պահանջներին, որպեսզի Վրաստանը Հայաստան գազի տարանցման վճարը ստանա ոչ թե հումքով, այլ գումարով, իսկ ռուսական ընկերությունն էլ բացահայտ ակնարկել է, որ այդ դեպքում Հայաստանին գազ կմատակարարի Իրանի միջոցով   »,-տեղեկացրել է Կալաձեն և հավելել, որ ռուսական ընկերությունն առաջարկել է անցում կատարել դրամական հաշվարկների Հայաստան ռուսական գազի տարանցման համար: Ինչպես հայտնի է, Վրաստանը Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար ստանում է գազի 10 տոկոսը՝ համաձայն Վրաստանի ու «Գազպրոմի» միջև գործող պայմանագրի: «Բնականաբար, դա մեզ համար նորություն էր: Երբ նրանք նման պայմաններ առաջ քաշեցին, մենք կտրականապես մեր անհամաձայնությունը հայտնեցինք, սակայն հանդիպմանը մեզ ուղիղ ասացին, որ Ռուսաստանը հնարավորություն ունի Հայաստանին գազ մատակարարել Իրանի միջոցով: Հնարավոր է, որ առաջին տարում ողջ ծավալը մատակարարելը բարդ կլինի, սակայն հաջորդող տարիներին «Գազպրոմը» կօգտվի նման տեխնիկական հնարավորությունից»,- հայտարարել է Կախա Կալաձեն: « Վրաստանի էներգետիկայի նախարարությունում քննարկել են «Գազպրոմի» «վերջնագիրը» ու եկել այն եզրակացության, որ այսօր ռուսական ընկերությունը կարող է Հայաստանին մատակարարել մոտ 1 միլիարդ խմ գազ Իրանի միջոցով, սակայն որոշակի ներդրումների իրականացումից հետո «նրանք կարող են ամբողջությամբ բավարարել հայկական շուկայի պահանջարկը»:Այդ վտանգը, իհարկե, գոյություն ունի, և մեզ համար դրա հետևանքներըը էներգետիկ առումով շատ ծանր կլինեն»,- հայտարարել է Կախա Կալաձեն:  

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am