Պուտինը կանչեց Սարգսյանին, Ալիևին ու պաշտպանության նախարարներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Հունիսի 20-ին պլանավորվում է եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրի հարցով»,- նշել է Ուշակովը: Պուտինը սկզբում նրանց հետ կհանդիպի առանձին, ապա տեղի կունենա եռակողմ բանակցություններ: Ուշագրավ է, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու համար ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակներում Հասանովն այսօր Մոսկվայում երկկողմ հանդիպում է ունենալու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այդ մասին գործակալության մոսկովյան թղթակցին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում: Ի դեպ, ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Մոսկվան, մինչև Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը, ինչպես երևում է, ծրագրում է քննարկումներ ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Ընդ որում, մինչև Մոսկվա մեկնելը` Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների, վարչությունների և գլխավոր վարչությունների  պետերի և զինված ուժերի զորատեսակների հրամանատարների մասնակցությամբ: Ըստ ադրբեջանական գործակալությունների` երկրի նախագահ, գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրահանգով քննարկվել են զինված ուժերի մարտական պատրաստվածության համակողմանի ստուգմանը, զորավարժություններ անցկացնելուն առնչվող հարցեր: Այսպես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հունիսի 20-ին պլանավորվում է եռակողմ բանակցություններ` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, փաստորեն, սա կլինի ռուսական աջակցությամբ առաջին հանդիպումն, ընդ որում երեք նախագահների մակարդակով: Թե ինչ կհետևի այս եռակողմ հանդիպմանը` ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը այդ երկրի ՊՆ-ում քննարկվել է զինված ուժերի մարտական պատրաստվածության համակողմանի ստուգմանը, զորավարժություններ անցկացնելուն առնչվող հարցերը, իսկ սա նշանակում է` «պատրաստ ենք ցանկացած սցենարի» քարոզչություն: Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am