Բարիշելու տարբերակները. Milliyet
Milliyet թերթի փոխանցմամբ` Թուրքիան Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունները կարգավորելու համար վերջին մեկ շաբաթվա ընթացքում երեք առանցքային քայլ է կատարել: Առաջին առանցքային քայլը հանդիսացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ հղելը, որում նա շնորհավորել էր Պուտինին ու ռուսաստանցիներին` կապված հունիսի 12-ին նշվող Ռուսաստանի օրվա հետ: Թուրքական մամուլում Էրդողանի այդ քայլն արդեն իսկ որակվել է որպես «նամակային դիվանագիտություն»: Ի հավելումն դրա` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նմանատիպ շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Թուրքիայի գործադրած երկրորդ քայլը հանդիսացավ Ռուսաստանում սեփական դեսպանին փոխելը: Այդ պաշտոնում նշանակվել է մերձավորարևելյան հարցերով մասնագետ Հուսեին Դիրիյոզը, որը նախկինում հանդիսացել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ ու 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավոր խորհրդական: Մոսկվայում նոր դեսպանի նշանակումը կարող է նոր սկիզբ դնել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եվ վերջապես երրորդ քայլն այն է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին հրավիրվել են հունիսի 15-ի երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կազմակերպած իֆթարին նախատեսված օտար երկրների դեսպանների համար: Դա որակվում է որպես վերջին օրերին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Էրդողանի գործադրած երկրորդ քայլը: