Բարիշելուն քիչ մնաց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ռուսաստանցիներին շնորհավորել է հունիսի 12-ին Ռուսաստանում նշվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները դուրս գան «արժանի մակարդակ»: «Մեծարգո պարոն նախագահ: Ողջ թուրք ժողովրդի անունից ռուսաստանցիներին շնորհավորում եմ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ցանկանում եմ, որ առաջիկայում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակ»,- գրված է նամակում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հղած նամակում հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը կհասնեն այն մակարդակի, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար: Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարգավորմանը, կարծես, բավական քիչ է մնացել: Թե Անկարան, թե Մոսկվան նկատելիորեն մեղմացրել են միմյանց նկատմամբ կոշտ քննադատության «դոզան»: Ու դա միանգամայն սպասելի էր: Պարզ էր ի սկզբանե, որ ռուսական ուղղաթիռի կործանումից հետո գերլարված տրամադրությունները մի գեղեցիկ օր կհանդարտվեն: Կարելի է ասել նույնիսկ, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները իրենց լարվածության մակարդակով ավելի մակերեսային են, քան Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերությունները: Այս դեպքում ժամանակ առ ժամանակ ավելի խորքային խնդիրներ են առաջ գալիս: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկին խոստացել է աջակցություն «ընդդեմ ռուսական ագրեսիայի»: Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում` ՆԱՏՕ-ի նախարարական ժողովի շրջանակներում: «Նախարար Քարտերը հաստատել է, որ ԱՄՆ-ն հաստատապես հավատարիմ է Թուրքիայի անվտանգությանը ընդդեմ ռուսական ագրեսիայի և մի շարք ահաբեկչական սպառնալիքների»,- ասված է Պենտագոնի հաղորդագրությունում: Հանդիպմանը քննարկվել են նաև միգրացիայի խնդիրները և Թուրքիայի սահմանների ամրացումը: Սակայն  ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպանը կասկածում է, որ Թուրքիան ԱՄՆ դաշնակից է... ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեկ Մեթլոքը եղել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի դեսպանը 1987-1991 թվականներին` Ռոնալդ Ռեյգանի և Ջորջ Բուշ ավագի ղեկավարության տարիներին: Նա կարծիք է հայտնել, թե` «Ռազմական դաշինքները կարող են ոչ թե ուժեղացնել հզորությունը, այլ ստեղծել խոչընդոտներ: Երբ մեր հետաքրքրությունները չեն համընկնում, անվտանգության ամերիկյան երաշխիքը կարող է ստեղծել բարոյական խնդիրներ: Ինչն է դաշնակցին հետ պահում այն բանից, որ նա ներգրավվի ավելորդ պայքարի մեջ և սպասի, որ քեռի Սեմը այդ կռիվը հաղթի նրա համար»,- ասել է Մեթլոքը Կոնգրեսի լսումների ժամանակ: «Ես մեծ դժվարություններ ունեմ` փորձելով անվտանգության ոլորտում գտնել նշանակալի ընդհանրություններ ամերիկյան շահերի և Թուրքիայի վարքի միջև: Իրո՞ք Թուրքիան դաշնակից է, թե՞ խնդիր»,- հարց է տալիս Մեթլոքը: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, թերևս, Հայաստանին այնքան էլ չանհանգստացնեին, եթե Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ ունենային իրապես ռազմավարական դաշնակցին հարիր հարաբերություններ: Սակայն խնդիրն այն է, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը Ռուսաստանը դիտում են որպես Հայաստանի հարցը լուծողի: Իսկ դա նշանակում է, որ ռուսական շահը, երբ համահունչ եղավ` Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ, դա ի վնաս Հայաստանի ու Արցախի է լինելու: Մետաքսյա Շալունց

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am