Կառավարությունն այս անգամ էլ «մարդ չգտնվեց»

Խորհրդարանում երեկ քվեարկության էր դրվել ՀՀ հարկային օրենսգրքի աղմկահարույց նախագիծը, որի քննարկումները ավարտվեցին երեկ: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նույնիսկ իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այդ փաստաթղթին կողմ, քանի որ օրենսգիրքը նախատեսում է հարկերի բարձրացում, հարկային վարչարարության դժվարացում և տնտեսվարողներին տույժերի ենթարկելու համակարգի ընդլայնում, որը վերջնականապես քայքայելու է Հայաստանի անդունդը գլորվող տնտեսությունը։ Ընդդիմադիրներ պատգամավորները մինչեւ քվեարկությունը ելույթներ ունեցան, առաջարկեցին քվեարկությունը հետաձգել մինչև աշնանային նստաշրջան, սակայն ՀՀԿ խմբակցությունն անդրդվելի մնաց, ՀՀԿ-ական պատգամավորները խոստացան, որ մինչև աշուն նախագիծը կլրամշակվի։ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նախագիծը խորհրդարան է ներկայացվել Իրավական ակտերի մասին և ԱԺ կանոնակարգ օրենքների խախտումներով, որովհետև ազդեցության գնահատման եզրակացությունների տեղեկանքներ ներկայացված չեն: Նա առաջարկեց նախագիծը հանել քվեարկությունից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ոչ մի օրենքի խախտում էլ չկա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ պատրաստում են առաջարկությունների փաթեթ, որը կներկայացնեն նախագծի հեղինակներին: Կոլիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցիչն էլ անկեղծացավ, որ այս տեսքով նախագծի ընդունումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, ուստի իրենք ձեռնպահ են քվեարկում, իսկ ապագայում, կախված այն հանգամանքներից, թե ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկներից որքանն են ընդունվում, ըստ այդմ էլ կքվեարկեն։ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ընդունում են մի օրենսգիրք, որն առնվազն 90 մլրդ դրամով ավելացնում է հարկային բեռը: «Դրա համար ես ուզում եմ առաջարկեմ՝ կարող էր կառավարությունն այս անգամ մարդ գտնվել, ասել՝ չէ, եկեք սկզբից սկզբունքային փոփոխություններն անենք, հետո դնենք քվեարկության: Առաջին ընթերցմամբ ընդունման փաստը նշանակում է, որ օրենսգրքի վրա լուրջ աշխատանք այլևս չի արվելու»։ Նախկին վարչապետը վրդովվեց՝.«Հո մենք չենք եկել այստեղ ստորակետ փոխենք»։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես քննադատեց, նրա խոսքով՝ սպանվում է մարդկանց հավատը, կմեծանա արտագաղթը: Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս օրենսգիրքն առանց համաձայնության է ներկայացվել խորհրդարան, ինչպես Ընտրական օրենսգիրքը: Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե խորհրդարանում տեւական ժամանակ քննարկում է եղել։Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանության այս շտապողականությունը փաստում է՝ միջազգային կառույցների կողմից կա պարտադրանք: «Ասում են՝ հիմա չքվեարկենք, ուշանում ա, ինչի՞ց ա ուշանում: Ուշանում ա վարկերից, որ կա պայման, սա պետք է ընդունված լինի, որ այս վարկային համաձայնագրերի հետ կապված խնդիրներ չունենան միջազգային կազմակերպությունների հետ»։«Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանն էլ հղում արեց նախորդ օրը տարածած հաղորդագրությանը, ասելով, որ իրեն էլ են դեմ քվերկելու։ Ռուբիկ Հակոբյանը չի հասկանում Կառավարության հրատապությունը՝ նկատելով, որ անվստահության մթնոլորտում հնարավոր չէ նախագծում փոփոխություններ կատարել. «Ի՞նչ է եղել, եկեք հետ վերցրեք, մի քվեարկեք այսօր»,-ասաց նա՝ դիմելով քաղաքական մեծամասնությանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես կոչ արեց հետաձգել քվեարկությունը: «Չի պատահի ահասարսուռ բան, եթե մենք նախագիծն այս պահին չքվեարկենք»,- ասաց նա: Զոհրաբյանի խոսքով՝ քանի որ խմբակցությունում տարաձայնություն կա այս հարցով, ԲՀԿ խմբակցության ԲՀԿ անդամները ձեռնպահ կքվեարկեն, ինքն էլ «սկզբունքերեն» չի մասնակցի քվեարկությանը։ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հայտարարեց, որ այսօրվանից մեկնարկում է Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումների շարքը, կառավարության հետ այս հարցում ունեն պայմանավորվածություն: Նա կոչ արեց այսօր քվեարկել, իսկ մինչև աշուն լուրջ քննարկել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ խոստացավ, որ առաջին ընթերցումից հետո մանրակրկիտ քննարկում կլինի, նա հորդորեց զերծ մնալ նախընտրական ելույթներից։ Հարկային օրենսգիրքը ի վերջո առաջին ընթերցում ընդունվեց, դրան կողմ քվեարկեց 68, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 18 պատգամավոր: Անի Սարգսյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am