«Մեր ազգը քանդելու սովորություն ունի: Չի կարելի այդպես պատմություն կերտել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշմանը ասաց աշուղ Ռազմար Սասունցին:
Հայրենասիրական երգեր ծնող աշուղի համար ցավ է մշակութային կոթողի քանդումը:
«Իմ երիտասարդության տարիներին երկու գեղեցիկ կառույց` Երևանին նվիրեցին մեր ճարտարապետները, որը շատ ողջունելի էր: Այդ կառույցներն էին` Երիտասարդական պալատը և Զվարթնոց օդանավակայանի շենքը: Երիտասարդական պալատը այնքան արագ քանդեցին: Չհասկացվեց, անգամ, դա ում թելադրանքն էր : Սկզբում ցույց տվեցին, թե Երիտասարդական պալատի շենքում շքեղ կառույց պետք է լինի: Տարիներ են անցել, բայց տեղում միայն մամլիչ մեքենաներ են»,-ընդգծեց աշուղը:
Աշուղը ցավում է, որ նույն ճակատագրին պետք է արժանանա նաև Զվարթնոց օդանավակայանը, որով բազմաթիվ օտարազգի տուրիստներ են հիացել:
«Գուցե մեկը գնել է այդ տարածքը և ուզում է շքեղ ռեստորան կամ հյուրանոց կառուցել: Բոլորը մոռանում են այդ կառույցի վրա ինչքան քրտինք է թափվել: Զարմանում եմ, թե այս ինչ թշվառ ուղեղ է մտահաղացել քանդել այս կառույցը: Պետք է հասկանան, որ սա ժողովրդի ժառանգությունն է, ոչ թե մի քանիսինը»,-եզրափակեց աշուղ Ռազմար Սասունցին:
Լուսինե Ղազարյան
Մանրամասները` տեսանյութում:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը