Առանց քթածակ մեծ քթերի ու քաղաքական բջության մասին

Իշխանությունը ԱԺ-ի դատին է ներկայացրել մի օրենսգիրք, որն անընդմեջ կրքեր է բորբոքում։ Խոսքը Հարկային նոր օրենսգրքի մասին է, որը նույնիսկ «բացել» է իշխանության թեւի տակ ծվարած ԲՀԿ-ականների լեզուն։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն միմյանց հեռակա կսմիթներ փոխանցեցին: Վահե Էնֆիաջյանը քննադատեց իշխանություններին և ակնարկելով Վարդան Այվազյանին՝ ասաց. «Մեծ քիթ ունեք, քթածակ չունեք»:Իր ելույթում էլ Վարդան Այվազյանը պատասխան հարված հասցրեց՝ կրկին անուններ չմատնանշելով.«Ես շատ լավ հասկանում եմ, որ քաղաքական որբությունը, մարդը, որ քաղաքական որբ ա դառնում, ժամանակի ընթացքում տանում ա քաղաքական բջության: Բիջ ա դառնում, ճուտ, պապայա ման գալիս, հետո որ գնում ա ինքը էդ իրավիճակի մեջ, հատկապես, որ ինքը ջերմոցի վարունգ ա դառնում, օլիգապոլիայի պարարտանյութով սնված, ինքը պետք ա ցույց տա, որ ընդդիմադիր կեցվածք ունի մեկումեջ: Մի հատ լավ ընկեր ունեմ, ասում ա՝ էնքան հեշտ ա համարձակ լինել, երբ թույլատրված ա: Թույլատրությունը հանում ես, տակը բան չի մնում: Քանի որ երրորդ դեմքով ա գնացել, երրորդ դեմքով եմ պատասխանում, հետևությունները թողնում եմ ձեզ»,- ասաց Այվազյանը։ Սակայն ոչ միայն ընդդիմադիրներն են քննադատում կառավարությանը, այլեւ ՀՀԿ-ականները։ ԱԺ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կառավարության նախագծից դժգոհ է.«Լավ, էս օրենսգրքի ընդունման արդյունքում աղքատությունը կշատանա՞, թե՞ կնվազի: 3 տոկոս տնտեսական աճը 1 տոկոս աղքատության նվազում է նշանակում: Աշխատող 400 հազար մարդկանց եկամուտները չեն փոխվելու, մնալու են նույնը: Ամբողջ աշխատավարձի շեմը կգնա դեպի ներքեւ, մինչեւ 220 հազար: Մեր երկիրը սպասարկման երկիր է: Արտադրության մեջ չի կարելի թաքցնել աշխատավարձը, բայց սպառման ոլորտում կա: Այն հաշվարկը 70-80 մլրդ-ը, որ մենք պետք է հավաքենք, երբեք չենք հավաքելու: Առաջին տարին իմ հաշվարկով կհավաքվի 40-50 մլրդ, հետո չի հավաքվելու, աճ չի լինելու, կգնա նվազում: Սա նշանակում է, որ աղքատության շեմին մոտիկ 400 հազար մարդ կլինեն վտանգավոր գոտում արդեն: Օրինակ, 220 հազարը 4 հոգանոց ընտանիքի համար 4 X 55 հազարն է: Ապրելու են նվազագույն աշխատավարձի մակարդակով: Հետեւաբար, օրենսգիրքը չի նպաստում աղքատության խնդրի լուծմանը՝ անկախ այն բանից՝ տնտեսությունը աճ կունենա, թե չի ունենա»: Ելույթի ավարտին նա դիմեց կառավարությանը. «Ինչո՞ւ մենք մեր հարկատուին չենք հարգում, ցանկացած քայլին՝ այսքան տույժ, տուգանք, սա հարգելու ձեւ է։Չի՞ լինի դուք գնաք աշխատեք, մենք գանք հարկային հիմա»: Քննադատության իր բաժինը նետեց նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։Նա հայտարարեց, թե Հայաստանի հարկային մարմինները գործում են ԽՍՀՄ ժամանակվա իրավապահ մարմինների գործելաոճով, նա շեշտեց, որ նվազելու փոխարեն եկամտային հարկն այս նախագծով ավելանալու է: «Բերվում է նախագիծ, որն առաջարկում է, որ եկամտային հարկը ոչ թե 20 տոկոս պետք է հարկվի, այլ մինչև 30 եսիմ քանի տոկոս: Ես ձեզ հարց եմ տալիս՝ ի՞նչ է փոխվել, ասում եք՝ դե գիտեք, 54 մլրդ դրամի պակասուրդ կա, դրա համար էս բեռը ոչ մեկի վրա չենք կարում դնենք, որոշել ենք, որ պետք է դնենք հարկատուների վրա, էն երկրի հարկատուների, որի հասարակության մի մասը աղքատ է»,- ասաց նա: Մարուքյանը հիշեց, որ ԽՍՀՄ տարիներին իրավապահները մի պրակտիկա էին կիրառում, համակարգի աշխատողների վրա դնում էին բացահայտման վճակագրություն, որ պետք է բացահայտեն այսքան տոկոս: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վերջին տարիների օրենսդրական նախաձեռնություններով ամեն ինչ արվել է, որ Հայաստանում ապրելը դառնա ծայրահեղ անհնարին: «Եսիմ ինչ սուպեր հայրենասեր պետք է լինես, որ հավատաս ու ապրես այստեղ՝ ինչ-որ բան փոխելու համար»: Կառավարությունը, նրա խոսքով, այսօր ընկել է հենց այս սուպեր հայրենասերների հետևից: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ներվ չի մնացել, բայց այս ամենի դեմն առնելու համար հազարավոր մարդիկ մնացել են Հայաստանում: «Այս Հարկային օրենսգիրքը մենք տապալելու ենք, պարոն Միրումյան: Մենք ձեր հետ չենք քննարկելու ոչ մի բան, մարդկանց հանելու ենք փողոցներ, և մեծ շարժում է սկսվելու: Այս օրենսգիրքը պետք է տապալվի, ովքեր եղան դրա հետ, այդ օրենսգրքի հետ միասին պետք է տապալվեն: Վերցրեք տարեք էս օրենսգիրքը»,- կառավարությանը նախազգուշացրեց Էդմոն Մարուքյանը: Մնում է արձանագրել, որ խորհրդարանը դարձել է ավելի քան «գեղի կլուբ», որտեղ ում խելքն ինչքան կտրում է, այնքան էլ արտահայտվում է։Հետեւաբար այլեւս անհետաքրքիր են նվնվոցները, թե իշխանությունը ճնշումներ է գործադրում, ցինիկ պահվածք դրսեւորում, ինչպիսին իշխանությունն է, նույնպիսին էլ ընդդիմությունն է։ Իհարկե, կարելի էր ցույց տալ սեփական մտքի ողջ արսենալը եւ օրինակ մի փոքր հեռվանալ քթերից՝ հասնելով «հետույքներին» կամ այլուր, սակայն նախընտրական սեզոնը գնալով թեժանում է, ու ծանր հրետանին պետք է պահել հետո։ Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am