ՀԱԿ-ը իշխանությանը տվել է իր համաձայնությունը

Հունիսի 15-ին, հնարավոր է վերսկսվեն 4+4+4 ֆորմատով բանակցությունները իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Ենթադրվում է, որ բանակցությունները կավարտվեն առնվազն քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուսի կայացման մասին հայտարարությամբ: 4+4+4 ձեւաչափով ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկումները մեկնարկեցին մայիսին, սակայն մի քանի նիստից հետո ընդդիմությունն ու քաղհասարակության ներկայացուցիչները առկախեցին քննարկումները՝ հայտարարելով, որ իշխանությունը պատրաստ չէ գնալ ռադիկալ փոփոխությունների եւ կատարել համատեղ ներկայացրած հինգ պահանջները։ Հիշեցնենք, որ ընդդիմության եւ քաղհասարակության այս ֆորմատում ներկայացված պահանջներն էին՝ ընտրական տեղամասերի տեսանկարահանում եւ առցանց դիտման հնարավորություն, մատների թանաքոտում, կրկնակի քվեարկությունը բացառելու համար քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակում եւ ընտրացուցակների մաքրում: Հետագայում ՀԱԿ-ն ավելացրեց եւս մեկ պահանջ՝ հրաժարվել ռեյտինգային քվեարկությունից եւ ընտրություններն անցկացնել դասական համամասնական ընտրակարգով, որի դեպքում Հայաստանը պետք է դիտվի մեկ միասնական ընտրատարածք։ Հունիսի 1-ին խորհրդարանը 102 կողմ ձայներով ընդունեց Ընտրական օրենսգիրքը եւ այն արդեն ուժի մեջ է մտնել։ Թվում է, թե իշխող Հանրապետականն որեւէ խնդիր չպետք է ունենար կոնսենսուսի ձեռքբերման համար, սակայն չհերքված տեղեկություններ կան, որ այդ կոնսենսուսը օդ ու ջրի պես անհրաժեշտ է իշխանություններին, որովհետեւ միայն այդ պարագայում է հնարավոր միջազգային կառույցներից գումարներ կորզել։ Մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել, թե ինչ զիջումների կարող է գնալ ՀՀԿ-ն, որպեսզի հնարավոր լինի հասնել կոնսենսուսի։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը այս հարցի վերաբերյալ ասել է, որ քննարկումների ժամանակ ՀՀ իշխանությունը կասի, թե ինչ է զիջելու: Բայց պարզից էլ պարզ է, որ օրինակ իշխանությունը չի հրաժարվի տարածքային կամ ռեյտինգային կոչվող ցուցակներից, քանի որ դա մեծամասնականի այլընտրանքային տարբերակն է, որը հնարավորություն կտա իշխանություններին վերարտադրվել։ Այս ամենը քաջ գիտակցում են նաեւ ընդդիմադիրները, նախեւառաջ ՀԱԿ-ը,որին իշխանություններն արդեն շաբաթներ շարունակ փորձում են համոզել կոնսենսուսի հարցում։ Փաստը, որ ՀԱԿ-ը համաձայնել է վերսկսել բանակցությունները, կնշանակի, որ հավատում է իշխանություններին, պատրաստ է որոշակի կոմպրոմիսի գալ կոնսենսուսի հարցում։ Այն որ, ՀԱԿ-ը լեզու է գտել իշխանությունների հետ, ոչ բացահայտ խոստովանում են նաեւ ՀՀԿ-ականները։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով ընտրական օրենսգրքի հետ կապված խնդիրներին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրականում կոնսենսուս գոյություն ունի: «102 կողմ ձայները վկայում են կոնսենսուսի մասին», Սահակյանն ասել է, որ խնդիրը քաղհասարակությունն է.«Խնդիրը իշխանությունն ու ընդդիմությունը չէ, խնդիրը նաև քաղաքացիական հասարակությունն է, միջազգային այն հանրությունը, այն փորձագետները, ովքեր նաև իրենց եզրակացութունը պետք է տան, թե այդ դրույթները այս կարճ ժամանակահատվածում արդյո՞ք հնարավոր են իրագործել, թե՞ ոչ»։ Սահակյանը ասել է, որ կուսակցություններից քննարկումներ են ունեցել միայն ՀԱԿ խմբակցության հետ, քանի որ դժգոհություններ միայն նրանք են բարձրացրել, սակայն քննարկումները հետո կլինեն 4+4+4 ձևաչափով, որում բոլոր քաղաքական ուժերն են: Պատգամավորը հավելեց, որ քննարկումներին վերջում կմասնակցի նաև քաղաքացիական հասարակությունը:Սակայն տեղեկություններ կան, որ քաղհասարակությունը վճռական է տրամադրված եւ չի պատրաստվում իշխանության հետ նորից քննարկման սեղանի շուրջ նստել, քանի դեռ ներկայացրած պահանջները չեն կատարվել։ Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am