Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով: Այս նախաձեռնությունն իրականացվում է պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով:
Գործող օրենսդրության համաձայն, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 միլիոն և հինգերորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 1,5 միլիոն դրամ: Գումարները՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ հիսուն հազար դրամները, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան 500 հազար դրամը կանխիկ է վճարվում: Իսկ դրամագլխի համար հաշիվ է բացվում:
Կառավարության նիստում այսօր հաստատված նախագծով միանվագ բոլոր գումարները կվճարվեն անկանխիկ:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ` նպաստների համար նախատեսված 4 միլիարդ դրամից անկանխիկ վճարման անցնելու դեպքում շուրջ 40 միլիոն դրամ կխնայվի, ընթացակարգերը կպարզեցվեն:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը