«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժները սահմանող հանձնաժողովի» գործունեության ժամկետը երկարաձգեց մինչ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը: Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով՝ Ադրբեջանից բռնագաղթված փախստականների մեծ մասը չունեն աշխատանքային գրքույկներ, անգամ անձնագրեր և անձը հաստատող այլ փաստաթղթեր, ինչը խնդիրներ էր առաջացնում կենսաթոշակ նշանակելու ժամանակ նրանց աշխատանքային ստաժը սահմանելու հարցում: Խնդրին լուծում տալու նպատակով 2009 թվականից ստեղծվել է տվյալ հանձնաժողովը, որի գործունեության ժամկետ էր սահմանվել մինչ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:
«2015-ի հունվարից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայությունը ստացել է թվով 75 դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 7 նիստ, բավարարվել է 62 դիմում, 13-ը մերժվել է տարբեր պատճառներով: Ընդհանուր առմամբ հանձնաժողովի գործունեության սկզբից` 2009 թ.-ից առ այսօր ծառայությունը ստացել է թվով 700 դիմում, կայացել է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի 68 նիստ, բավարարվել է 451 դիմում, մերժվել է 225-ը` տարբեր պատճառներով, 24 դիմումատու չեն ներկայացել հանձնաժողովի նիստին»,- ներկայացրեց նախարար Երիցյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ յուրաքանչյուր դիմումի առնչությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հարուցվում է վարչական վարույթ, ընդունվում որոշում և արդյունքների մասին տեղեկացվում դիմողներին: Իսկ բերված տվյալները փաստում են, որ հանձնաժողովը օգտակար գործունեություն է ծավալել հարյուրավոր փախստականների համար և որ նրանց կողմից ներկայացվող դիմումների հոսքը շարունակվում է: Հանձնաժողովի գործունեության չշարունակման դեպքում ապահովագրական ստաժի հաստատման հարցեր ունեցող անձանց համար որպես տարբերակ կմնա միայն դատական եղանակով խնդրի լուծումը:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը